Մեր հարևանների և «սիոնիստական ​​ռեժիմի» միջև ռազմական համագործակցության որևէ նշան չի հաստատվել․ Իրանի նախագահ

Լուրեր

10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
Բոլորը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ որոշ հարևան երկրների կողմից Իսրայելի հարձակումներին աջակցելու և նրա հետ համագործակցելու մասին լուրերը չեն հաստատվել Իրանի անվտանգության ծառայությունների կողմից։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Գիլանի նահանգային վարչական խորհրդի նիստում՝ անդրադառնալով Իրանի ու Իսրայելի միջև 12-օրյա պատերազմին։

«Հակառակ որոշ լուրերի՝ հարևանների և սիոնիստական ​​ռեժիմի միջև ռազմական համագործակցության որևէ նշան չի հաստատվել երկրի անվտանգության մարմինների կողմից, և նրանցից ոմանք նույնիսկ հայտարարել են անհրաժեշտ ապրանքներ ուղարկելու պատրաստակամության մասին»,- ասել է Փեզեշքիանը։

Ընդգծելով Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի սկզբունքային քաղաքականությունը՝ պահպանել ներքին համախմբվածությունը և ամրապնդել հարևան երկրների հետ կապերը, նա նշել է. «Ներքին միասնությունը և հարևանների նկատմամբ եղբայրական վերաբերմունքը իսլամական Իրանի իշխանության երկու թևերն են, որոնք պետք է ամրապնդվեն»։

Իրանի նախագահը նշել է, որ տարածաշրջանի որոշ երկրներ պատրաստակամություն են հայտնել օգնելու պատերազմի ժամանակ։

«Վերջերս տեղի ունեցած միջադեպի ժամանակ նույնիսկ Ադրբեջանը ղեկավարը հայտարարել է, որ եթե դրա կարիքը լինի, մենք պատրաստ ենք ապահովել հիմնական ապրանքներով, իսկ Իրաքը բողոքել է ՄԱԿ-ին՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի՝ իր օդային տարածքով անցնելու վերաբերյալ, բայց ոչինչ չի արվել»,- հավելել է նա։

Ավելի վաղ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ էր արել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել իսրայելական անօդաչու թռչող սարքերի՝ Ադրբեջանի տարածքով Իրանի օդային տարածք մուտք գործելու հաղորդումների վերաբերյալ։

Օրերս էլ Իրանի նախագահն այցելել էր հայաթափված Ստեփանակերտ ու մասնակցել Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի