Ադրբեջան-Իրան հարաբերություններում նոր էջ է բացվել. Ստեփանակերտում հանդիպել են Ալիևն ու Փեզեշքիանը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Գրավյալ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր տեղի ունեցած Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում են անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Ադրբեջանական կողմը հաղորդում է, որ զրույցի ընթացքում պետությունների ղեկավարներն ընդգծել են՝ Ադրբեջանը և Իրանը բարեկամական, հարևան ու եղբայրական երկրներ են։

Ալիևը նշել է, որ Իրանի նախագահի այցը և կայացած հանդիպումը մեծ նշանակություն ունեն ադրբեջանա-իրանական երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև Տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակում համագործակցության հարցերի քննարկման առումով։ Ընդգծելով, որ Իրանի նախագահի՝ այս տարվա ապրիլին Ադրբեջան կատարած պաշտոնական այցը նոր էջ է բացել երկկողմ հարաբերություններում՝ Իլհամ Ալիևը նշել է, որ միջկառավարական հանձնաժողովի և համապատասխան պետական ​​մարմինների ղեկավարները հետևողականորեն աշխատել են այս այցի ընթացքում քննարկված թեմաները կյանքի կոչելու ուղղությամբ։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունից անմիջապես հետո Իրանի դեմ այդ գործողությունները դատապարտվել են Բաքվի կողմից։

Իրանի նախագահն էլ ընդգծել է, որ Ադրբեջան կատարած իր պաշտոնական այցի արդյունքում ադրբեջանա-իրանական հարաբերություններում նոր էջ է բացվել։ Այս առումով նա նշել է Բաքվի և Թեհրանի, Բաքվի և Թավրիզի միջև ավիաչվերթների աճը, Աղբենդ-Կալալա ավտոմայրուղու կամրջի կառուցման աշխատանքները, անդրադարձել այլ ոլորտներում համագործակցության հարցերին։

Իրանի նախագահը երախտագիտություն է հայտնել Իսրայելի հետ հակամարտության ընթացքում Ադրբեջանի աջակցության և համերաշխության համար։

Ի դեպ, Իրանի նախագահը եղել է նաև Շուշիում։

Հաղորդվում է, որ Ալիևի անունից Շուշիում պաշտոնական ճաշ է տրվել՝ ի պատիվ Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցող պետությունների և կառավարությունների  պատվիրակությունների ղեկավարների:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի