Առաջընթաց չկա․ Թրամփը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին

Լուրեր

10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում  առաջընթացի չի հասել Ուկրաինայում ռուսական պատերազմի ավարտի հարցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Դա բավականին երկար զրույց էր, մենք խոսել ենք շատ բաների մասին, այդ թվում՝ Իրանի, ինչպես նաև, ինչպես գիտեք, Ուկրաինայի հետ պատերազմի մասին։ Եվ ես հիացած չեմ։ Ես նրա [Պուտինի] հետ որևէ առաջընթաց չեմ գրանցել»,- Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ռազմաբազայում լրագրողներին ասել է Թրամփը։

Բացի այդ, ամերիկացի առաջնորդի պնդմամբ՝ Միացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Կիևին։

«Մենք զենք տալիս ենք, աշխատում ենք նրանց [ուկրաինացիների] հետ և փորձում ենք օգնել։ Գիտեք՝ Բայդենը դատարկել է մեր երկիրը՝ նրանց զենք տալով, և մենք պետք է համոզվենք, որ ինքներս բավարար քանակությամբ զենք ունենք»,- ասել է Թրամփը։

Կրեմլի հաղորդմամբ՝ Պուտինի և Թրամփի միջև հունվարից ի վեր վեցերորդ պաշտոնական հեռախոսազրույցը հուլիսի 3-ին տևել է գրեթե մեկ ժամ։ Գործիչները քննարկել են նաև Սիրիայում, Իրանում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Անձնական հանդիպման մասին խոսք չի եղել, սակայն, ըստ Ուշակովի, «գաղափարն օդում է»։

Նախորդ զրույցը տեղի է ունեցել հունիսի կեսերին, երբ Պուտինը առաջարկել էր միջնորդել Մերձավոր Արևելքի կարգավորման գործում։ Բրիտանական Financial Times-ի տվյալներով՝ Թրամփը հուլիսի 4-ին հեռախոսազրույց կունենա նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Ուկրաինացի պաշտոնյաները AFP գործակալությանը հաստատել են, որ Կիևում այս զանգի համար «նախապատրաստական ​​աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են»։

Politico-ն, հղում անելով երեք աղբյուրի, հուլիսի 1-ին հաղորդել էր, որ Պենտագոնը սառեցրել է Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների, Hellfire հրթիռների և այլ ճշգրիտ կառավարվող հրետանային զինամթերքի մատակարարումները Կիևին՝ մտահոգությունների պատճառով, որ այդ զենքի ամերիկյան պաշարները չափազանց փոքր են: Լրատվամիջոցի համաձայն՝ այս զենքի մատակարարումները Կիևի հետ համաձայնեցվել են Բայդենի վարչակազմի կողմից:

Սպիտակ տան պաշտոնյան հաստատել է, որ Թրամփի վարչակազմը դադարեցնում է Ուկրաինային որոշ զինատեսակների, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության հրթիռների մատակարարումները՝ ռազմական ծախսերի և օտարերկրյա պետություններին ամերիկյան աջակցության վերանայումից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի