ԱՄՆ-ը դադարեցնում է Ուկրաինային որոշ զինատեսակների մատակարարումները

Լուրեր

16.07.2026 | 21:58
ԿԼ. «Ալաշկերտը» վերջին վայրկյաններին փրկվեց պարտությունից ու հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 21:50
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» դարձյալ հաղթեց «Մարսաշլոկին» ու դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ
16.07.2026 | 21:39
Թուրքիան հայտարարում է C-400 համակարգի ուղղությամբ աշխատանքները շարունակելու մասին՝ հնարավոր վաճառքի լուրերի ֆոնին
16.07.2026 | 21:30
VK, Max, Odnoklassniki և Дзен հավելվածները հեռացվել են Google Play-ից
16.07.2026 | 21:21
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
16.07.2026 | 21:12
Նավուր-Բերդ ճանապարհի 11.3կմ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
16.07.2026 | 21:00
ՌԴ-ն նյարդային է, չպետք է սրել իրավիճակը՝ խզելով կոնցեսիոն պայմանագիրը․ պիտի վերակառուցենք, հարցը թողնել ապագային․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 20:50
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ
16.07.2026 | 20:45
Նոր միլիոններ՝ ՀԿԵ-ին․ ներդրումների հարցը շարունակում է մնալ անորոշ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 20:30
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
16.07.2026 | 20:23
Միգրանտները պարտավոր կլինեն նոր բջջային հեռախոս գնել ՌԴ ժամանելիս
16.07.2026 | 20:12
Նյու Յորքում քննարկվել է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությունը
16.07.2026 | 20:00
Ծառուկյանը սադրեց, ինչո՞ւ որձ առյուծից խոսեց՝ սրեց իրավիճակը․ քրեական գործերը կապված չեն դրան․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 19:52
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
16.07.2026 | 19:43
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում հանդիպել է Իռլանդիայի կլիմայի և շրջակա միջավայրի պետքարտուղարին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցնում է Ուկրաինային որոշ զինատեսակների, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության հրթիռների մատակարարումները՝ ռազմական ծախսերի և օտարերկրյա պետություններին ամերիկյան աջակցության վերանայումից հետո։ Այս մասին Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան է հայտնել CNN-ին։

Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը ստորագրել է վերանայման որոշումը, որը, ըստ պաշտոնյայի, ամիսներ շարունակ ընթացքի մեջ էր։ Առայժմ պարզ չէ՝ արդյո՞ք դա կազդի այլ երկրներին տրամադրվող ռազմական աջակցության վրա։

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին ասել է, որ որոշումը կայացվել է «Ամերիկայի շահերն առաջնային տեղում դնելու համար»։

Կիևին զենքի մատակարարումները դադարեցնելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել արևմտյան դաշնակիցներին ամրապնդել իրենց օդային պաշտպանությունը՝ ռուսական օդային հարձակումների ինտենսիվացումից հետո։

Վերջին շաբաթներին Ռուսաստանը գրեթե ամեն գիշեր օդային հարձակումներ է իրականացնում Ուկրաինայի վրա՝ հարյուրավոր անօդաչու թռչող սարքերի և հրթիռների միջոցով։ Կիրակի ուկրաինական բանակը հայտարարել էր, որ օդաչու է զոհվել, երբ նրա F-16 կործանիչը վթարի է ենթարկվել ռուսական օդային հարձակման ժամանակ։ Հարձակումից հետո Զելենսկին սոցիալական ցանցերում հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է գնել «ամերիկյան համակարգեր»՝ իր օդային պաշտպանությունը ամրապնդելու համար։

Ուկրաինային տրամադրվող օգնության հավասարակշռությունը զգալիորեն փոխվել է Թրամփի իշխանության գալուց հետո, ինչը կասկածի տակ է դնում Կիևին ԱՄՆ աջակցության ապագան։

Ապրիլին Եվրոպան առաջին անգամ գերազանցել է ԱՄՆ-ին Ուկրաինային տրամադրված ընդհանուր ռազմական օգնության ծավալով, որի ներդրումը կազմել է 72 միլիարդ եվրո (84,9 միլիարդ դոլար)՝ ԱՄՆ-ի 65 միլիարդ եվրոյի (76.6 միլիարդ դոլար) օգնության դիմաց։ Այս փոփոխությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թրամփը դադարեցրել է Ուկրաինային ռազմական օգնության բոլոր մատակարարումները՝ մարտին Զելենսկիի հետ Սպիտակ տանն ունեցած բուռն վեճից հետո։ Մոտ մեկ շաբաթ անց Թրամփը վերսկսել էր Ուկրաինային օգնության մատակարարումը։

Անցյալ շաբաթ՝ Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրություն էր հայտնել, որ ապագայում Կիևը կարող է տեսնել ԱՄՆ-ից Patriot հրթիռային համակարգերի մատակարարումներ՝ ազդարարելով Կիևին ԱՄՆ օգնության հոսքերի վերաբերյալ իր դիրքորոշման հնարավոր փոփոխության մասին։

Patriot-ները լայնորեն ճանաչված են որպես լավագույն հակաօդային պաշտպանության համակարգերից մեկը, հատկապես առաջադեմ գերձայնային և բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու համար։ Հայտնի է, որ Ուկրաինան ունի մոտ կես տասնյակ ամերիկյան արտադրության Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք կարևոր դեր են խաղում երկրի հակաօդային պաշտպանության մեջ՝ պաշտպանելով միլիոնավոր քաղաքացիների ռուսական հրթիռներից։ Սակայն Կիևն այդ համակարգերի համար նախատեսված հրթիռները սպառելու վտանգի տակ է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի