1 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունից

Լուրեր

09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
Բոլորը

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի անդամները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Իտալիայի Կաորլե քաղաքում անցկացված մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ պատվո հարթակին կանգնել են եղբայրներ Գասպար Տերտերյանը (72 կգ) և Սամվել Տերտերյանը (77 կգ):

«72 կգ քաշայինների եզրափակչում Գասպար Տերտերյանը համառ պայքարում 3-4 հաշվով զիջել է Վրաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռուսիտաշվիլիին և բավարարվել արծաթե մեդալով։ Նախքան եզրափակիչը նա հաղթել է հույն (2-1), հունգարացի (9-1) և ադրբեջանցի (5-1) մրցակիցներին։

Սամվել Տերտերյանը հասել է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, պարտվել է և պայքարել բրոնզե մեդալի համար: Վճռորոշ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչն ուժերն է չափել մոլդովացի Կոնստանտին Տասկայի հետ և 8:0 հաշվով վստահ հաղթանակ տարել:

Ավագ մարզիչ Մովսես Կարապետյանի գլխավորությամբ Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությանը մասնակցել են նաև Լևոն Ղազարյանը (55 կգ), Յուրի Կարապետյանը (60 կգ), Ալեք Մարգարյանը (63 կգ), Հայկ Քալաջյանը (67 կգ), Մարտիկ Պետրոսյանը (82 կգ), Աբրահամ Մուրադյանը (87 կգ), Լյովա Շուխյանը (97 կգ), Սեյրան Կիրակոսյանը (130 կգ):

Հունահռոմեականները 71 միավորով թիմային պայքարում զբաղեցրել են 5-րդ տեղը։

Հաջորդիվ մրցագորգը կտրամադրվի ազատ ոճի ըմբիշներին: Ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել ⁠57 կգ քաշային Սաշա Պետրոսյանը, 61 կգ Սարգիս Բեգոյանը, 65 կգ Արման Մուսիկյանը, 70 կգ Վլադիմիր Ազարյանը, 74 կգ Արայիկ Այվազյանը, 79 կգ Նարեկ Նիկողոսյանը, 86 կգ Ռազմիկ Եփրեմյանը, 92 կգ Նարեկ Իկիլիկյանը, 97 կգ Հրաչիկ Մկրտչյանը, 125 կգ Հենրիկ Հայկյանը»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունը կտևի մինչև հուլիսի 6-ը: