Ադրբեջանում ձերբակալվել է ռուսական Ruptly վիդեոգործակալության լրագրողը

Լուրեր

17.08.2026 | 16:54
Միլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBank
17.08.2026 | 16:44
ՌՈ-ն պատասխանատու չէ բոլոր ինքնասպանությունների համար. Աշոտ Զաքարյանն ինքն է որոշել դիմում գրել․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 16:36
Երևանում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում
17.08.2026 | 16:31
ԱՄՆ-ն և Իրանը ևս 60 օրով երկարաձգում են հրադադարը. Al Arabiya
17.08.2026 | 16:30
Սերխիո Բուսկետսը վերադարձել է «Բարսելոնա» և սկսել մարզչական աշխատանք
17.08.2026 | 16:25
Նովոռոսիյսկում տերմինալների փակվելուց հետո ռուսական հացահատիկի գները նվազել են՝ հասնելով 2024 թվականի մայիսից ի վեր ամենացածր մակարդակը
17.08.2026 | 16:16
Գնացե՛ք, ձեր նախարարների գողացած միլիոններին հետևեք․ Ռուզաննա Երեմյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 16:07
ԿԳՄՍՆ-ն ու ֆրանսիական «Saté-Âtre»-ը մշակութային համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 15:55
Շիրակի մարզի 6 քարհանքից գողություններ կատարելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել
17.08.2026 | 15:44
ՌԴ-ում քրգործ է հարուցվել «Դոժդ»-ի հիմնադիր Նատալյա Սինդեևայի դեմ՝ «անցանկալի» կազմակերպություն հիմնելու համար
17.08.2026 | 15:33
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
17.08.2026 | 15:22
ՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանին շնորհվել է FIBA Academy-ի հավաստագիր
17.08.2026 | 15:15
ՀՀ-ն, որ դիմել էր ՀԱՊԿ-ին, դիմել էր նախագահող Նիկոլ Փաշինյանին. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 15:09
Զինծառայողի մահվան գործով 1 անձ է կալանավորվել // Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի ՊՆ ղեկավարին․ ԼՈւՐԵՐ
17.08.2026 | 15:06
Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են
Բոլորը

Բաքվում ձերբակալվել է ռուսական Ruptly վիդեոգործակալության լրագրող Այթեկին Հուսեյնովան, որը նկարահանել է «Sputnik Ադրբեջան»-ի գրասենյակում խուզարկությունը։ Այս մասին հայտնել է Ruptly-ը։

«Հունիսի 30-ին մեր խմբագիր Այթեկին Նադիրովնա Հուսեյնովան, խմբագրության խնդրանքով, գնացել է Բաքվի «Sputnik Ադրբեջան»-ի գրասենյակ՝ փողոցից նկարահանելու շենքում տեղի ունեցող խուզարկությունները»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ նա դեպքի վայր է ժամանել մոտավորապես ժամը 16:00-ին։ Վերջին անգամ  կապ է հաստատել ժամը 16:20-ին՝ հաղորդելով, որ նկարահանել է նյութը։ Այթեկինը այլևս կապ չի հաստատել։ «Նրա մայրը հենց նոր հաստատել է ձերբակալումը»,- գրում է լրատվամիջոցը։

Հաղորդվում է, որ Հուսեյնովան Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի քաղաքացի է։

Հավելենք, որ Ruptly-ն RT հեռուստաալիքի ստորաբաժանում է, որն իր հերթին «Россия сегодня» քարոզչական մեդիա հոլդինգի մաս է կազմում։ Sputnik  գործակալությունը նույնպես այս հոլդինգի մաս է:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իրավապահ մարմինները գործողություն էին իրականացրել «Sputnik Ադրբեջան» գործակալության Բաքվի գրասենյակում։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ իր հերթին հայտարարել էր, որ Ռուսաստանը մտահոգված է՝ Բաքվում գտնվող ռուս դիվանագետները երկու ժամից ավելի չեն կարողանում կապ հաստատել «Sputnik Ադրբեջան»-ի՝ ՌԴ քաղաքացի հանդիսացող լրագրողների հետ։

Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ«Sputnik Ադրբեջան»-ում աշխատող Ռուսաստանի ԱԴԾ 2 գործակալ է ձերբակալվել։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ ձերբակալվել են գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխն ու գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։ Ադրբեջանի ՆԳՆ-ն էլ հայտնել է, որ  հետաքննություն են սկսել՝ հիմնվելով ստացված օպերատիվ տեղեկատվության վրա, որ «Ռոսիա Սեգոդնյա» լրատվական գործակալության («Սպուտնիկ Ադրբեջան») Բաքվի մասնաճյուղը, չնայած 2025 թվականի փետրվարին նրա հավատարմագրման կասեցմանը, շարունակում է գործել «անօրինական ֆինանսավորման հիման վրա»։

ՌԴ ԱԳՆ-ն էլ հայտնել էր, որ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը  կանչվել է  արտաքին գործերի նախարարություն՝ «Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական ձերբակալման հետ կապված»։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի