Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ստամբուլում մասնակցել է ՏՀԶԿ-ի և Թուրքիայի արդարադատության նախարարության համատեղ կազմակերպած բարձրաստիճան երկխոսությանը՝ ներկայացնելով Հայաստանում մարդակենտրոն արդարադատության ապահովման, դատական գործընթացների արդյունավետության բարձրացման և արդարադատության մատչելիության բարելավման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։ Նախարարը կարևորել է քաղաքացիների և տնտեսվարողների կարիքներին արձագանքող համակարգի զարգացումն ու բարեփոխումների արդյունքների գնահատումը՝ մարդկանց համար ապահովվող իրական փոփոխություններով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

«Բարձրաստիճան երկխոսության քննարկումների շրջանակներում Սրբուհի Գալյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով մարդակենտրոն արդարադատության ապահովման, դատական գործընթացների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումներին: Անդրադարձ է կատարվել վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կատարելագործմանը, էլեկտրոնային համակարգերի ներդրմանը և դատավարական ժամկետների կրճատմանը:

Նախարարը կարևորել է քաղաքացիների և տնտեսվարողների կարիքներին արձագանքող արդարադատության համակարգի զարգացումը։ Նա ընդգծել է, որ բարեփոխումների արդյունավետությունը պետք է գնահատել մարդկանց համար ապահովվող արդյունքներով՝ վեճերի ժամանակին և արդար լուծմամբ, ծառայությունների մատչելիությամբ, դատական ակտերի արդյունավետ կատարմամբ և հանրային վստահության ամրապնդմամբ։

Ելույթի ավարտին Սրբուհի Գալյանը պատրաստակամություն է հայտնել խորացնել ոլորտում փոխհամագործակցությունը` հիմքում ունենալով ՏՀԶԿ-ի մարդակենտրոն արդարադատության չափման շրջանակը»,- ասվում է հաղորդագրությունում: