Աջապահյանը ինքնակամ ներկայացավ Քննչական կոմիտե․ ՈՒՂԻՂ

Լուրեր

05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
Բոլորը

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ինքնակամ ներկայացավ ՀՀ քննչական կոմիտե։

Հիշեցնենք, որ  այսօր առավոտյան հայտնի դարձավ՝ իրավապահները խուզարկություն են իրականացնում Շիրակի թեմի առաջնորդարանում: Ավելի ուշ պարզվեց, որ թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը Շիրակում չէ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է։

Իսկ նախօրեին տեղեկացրել էինք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: Factor.am-ը  տեղեկացրել էր՝ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով է, այսինքն՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը։

Ժամեր առաջ  ԱԱԾ-ն հայտարրաություն էր տարածել, ըստ որի՝ որոշում է կայացվել մեղադրյալ Միքայել Աջապահյանին ձերբակալել՝ կալանք կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար։

Ավելի ուշ ԱԱԾ-ի մեկ այլ հայտարարությամբ տեղեկացրել էր, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) ձերբակալելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։

Հաղորդվում էր, որ ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում է կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։  Իսկ Միքայել Աջապահյանին էլ կոչ էր արել ներկայանալ իրեն սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին։

Միքայել Աջապահյանը վեհարանի բակում հավաքված ժողովրդին հայտարարել էր, որ մեկնում է ՔԿ, սակայն ժողվուրդը նրա ճանապարհը փակելով, թույլ չէր տվել մեկնի։ Թոպեներ անց Աջապահյանը հայտարարել էր, որ ոտքով է մեկնում ՔԿ։ Ապա ճանապարհի կեսից նստել էր մեքենա՝ իր հետ քայլողներին դիմելով ասել․ «Ով ուզում է միանալ, թող մեքենաներով գա Քննչական կոմիտե»։