ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս

Լուրեր

05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Բրյուսելում, Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի հետ համատեղ ասուլիսում, հայտարարել է, որ Եվրամիության ընդլայնումն այլևս միայն քաղաքական կամ տնտեսական հարց չէ, այլ նաև Եվրոպայի անվտանգության ամրապնդման միջոց։

Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակում ԵՄ ընդլայնման հերթական փուլն ավելի հրատապ է դարձել։

Կալասը հայտարարել է, որ նախորդ տարվա համեմատ Եվրոպայի անվտանգային իրավիճակը կտրուկ վատթարացել է։ Նրա խոսքով՝ ավելացել են պատերազմների, աշխարհաքաղաքական մրցակցության և տնտեսական անորոշության հետ կապված մարտահրավերները, իսկ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ շուտափույթ ավարտվելու հեռանկարները թույլ են։

«Միասնությունը ուժ է տալիս։ Ավելի մեծ Եվրամիությունը նշանակում է նաև Եվրոպայի անվտանգության ամրապնդում, աշխարհաքաղաքական կշռի և միջազգային ասպարեզում ազդեցություն գործադրելու կարողության մեծացում։ Դա նշանակում է ավելի մեծ շուկա և նոր հնարավորություններ մեր տնտեսությունների համար»,- հայտարարել է Կալասը։

Նա ընդգծել է, որ ԵՄ անդամակցության հավակնող երկրներից շատերն արդեն իսկ նպաստում են Եվրոպայի անվտանգությանը։ Կալասը որպես օրինակ առանձնացրել է Ուկրաինան, որը, նրա խոսքով, Եվրոպայի պաշտպանության առաջին գիծն է Ռուսաստանի դեմ, ինչպես նաև Մոլդովան և Արևմտյան Բալկանների երկրները, որոնք մասնակցում են ԵՄ առաքելություններին, սահմանների պաշտպանությանը և արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ պայքարին։

«Տասնամյակներ շարունակ ընդլայնումը եղել է Եվրամիության ամենահաջողված արտաքին քաղաքականությունը։ Ընդլայնման յուրաքանչյուր փուլ ամրապնդել է մեր մայրցամաքը։ Այսօրվա աշխարհաքաղաքական իրականությունն ընդլայնման հաջորդ փուլն ավելի հրատապ է դարձնում»,- նշել է նա։

Կալասը զգուշացրել է, որ երբ բարեփոխումների ճանապարհին առաջընթաց գրանցող երկրները ստիպված են երկար սպասել անդամակցությանը, անկայունության վտանգ է առաջանում։

«Երբ առաջընթաց գրանցող երկրներին ստիպում են սպասել, անկայունությունը արմատներ է գցում։ Ընդլայնումն ուղղակի ներդրում է Եվրոպայի անվտանգության մեջ»,- եզրափակել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն։

Հիշեցնենք, որ Բրյուսելում, Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ի ընթացքում, Փաշինյանը հայտարարել էր, որ Եվրամիությունում ընդլայնման քաղաքական կամքի վերաբերյալ դրական ազդակներ է տեսնում։

«Վերջերս Եվրամիությունից որոշ լավ լուրեր ենք լսում, որովհետև դրանից առաջ անորոշություն կար՝ արդյոք Եվրամիությունը ցանկանում է ընդլայնվել, բայց հիմա մենք տեսնում ենք որոշակի նշաններ, որ, միգուցե, Եվրամիությունում ընդլայնվելու հարցում ուժեղ քաղաքական կամք կա։ Սա նշանակում է, որ Հայաստանի և Եվրամիության ակնկալիքները կարող են հանդիպել։ Սա է ներկա իրավիճակի իմ գնահատականը»,- ասել էր վարչապետը։

Փաշինյանն անդրադարձել էր նաև Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնելու հնարավոր ժամկետներին։

«Ես կարծում եմ, որ եկող տարին կարող է իրատեսական լինել, 2028 թվականն էլ կարող է իրատեսական լինել»,- հայտարարել էր նա։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու ուղղությամբ գործընթաց է սկսել, սակայն կարևոր է, որ այդ քայլը կատարվի ոչ թե պարզապես տեխնիկական որոշմամբ, այլ Հայաստանի և Եվրամիության միջև քաղաքական երկխոսության արդյունքում։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի