«Եվրատեսիլ»-ին լուրջ չեմ վերաբերվում, բայց դա Հայաստանը ներկայացնելու գրեթե միակ հարթակն է. ապաքաղաքական զրույց Վան Եղիազարյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է հայկական «Նեմրա» ալտերնատիվ ռոք խմբի մենակատար, կիթառահար և երգահան Վան Եղիազարյանը (Նեմրա Վանը)։ Խմբի անվանման մեջ «ալտերնատիվ» բնորոշումը նա բացատրում է նրանով, որ դա հնարավորություն է տալիս չսահմանափակվել ռոքի որևէ ժանրով կամ ուղղությամբ, այլ պարզապես ստեղծել երաժշտություն, որն այս պահին խմբի համար հետաքրքիր է և հոգեհարազատ:

Արդյո՞ք Վան Եղիազարյանը լուրջ է վերաբերվում «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Երաժշտի պատասխանը բացասական է՝ երաժշտության արժեքը հնարավոր չէ որոշել ոչ միայն ձայների մեծամասնությամբ, այլ նույնիսկ ժյուրիի գնահատականներով. ժյուրիում մարդիկ են, որոնց ընկալումը սուբյեկտիվ է: Մյուս կողմից՝ «Եվրատեսիլը» գրեթե միակ հարթակն է, որտեղ կարող է ներկայացվել մեր երկիրը որոշակի երաժշտական ժանրերում: Դժվար է, ապրելով Հայաստանում, մասնակից լինել միջազգային «ռոք-համայնքին»:

Հաղորդման հյուրի համար մեծ նշանակություն ունի, որ «SOAD» խմբի անդամները հայեր են: Իսկ ընդհանրապես, նրա տեսանկյունից, ռոքն ազգություն ունի: Այն երաժշտությունը, որը ստեղծվել է Հայաստանում, կապված է հայկական իրականության հետ և, անշուշտ, հայկական է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան