Սպանվել է Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմադ Բաղերին

Լուրեր

03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմադ Բաղերիին, հաղորդում է The New York Times-ը՝ Իրանի պետական ​​հեռուստատեսությանը հղումով։

Ավելի վաղ Իրանի պետական ​​լրատվամիջոցները հաստատել էին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամիի սպանությունը։

Հաղորդվել էր նաև, որ առանձին հարվածների հետևանքով սպանվել են միջուկային գիտնական, «Իսլամական ազատ համալսարանի» նախագահ Մոհամմադ-Մեհդի Թեհրանչին և «Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության» նախկին ղեկավար, միջուկային գիտնական Ֆերեյդուն Աբբասին։

Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մոտակայքում գտնվող առնվազն վեց ռազմական բազաների վրա։ Ըստ Al Masirah հեռուստաալիքի՝ հարվածներ են հասցվել իրանական Նաթանզ, Խորամաբադ և Համադան քաղաքներին։

Al Mayadeen հեռուստաալիքն էլ հայտնել է, որ Իսրայելի հարձակման թիրախը Նաթանզի միջուկային օբյեկտն է եղել։

Ըստ Al Jazeera-ի՝ հարձակումների թիրախում է եղել նաև Թեհրանի հյուսիս-արևելքում գտնվող Մահալաթի շրջանը, որը հայտնի է ռազմական պաշտոնյաների բնակավայրերով։

The New York Times-ը, հղում անելով իրանցի պաշտոնյաներին, հայտնել է, որ հարվածներ են հասցվել նաև Իսլամական Հանրապետության ռազմական հրամանատարության երկու բնակելի շենքերին։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի