Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին

Լուրեր

03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը և Red Eagles-ը բաց նամակ են հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
Բոլորը

Ուրախ էի Վաշինգտոնում հյուրընկալելու իմ լավ բարեկամ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին, ով սիրով ընդունեց Հայաստան այցելելու և որպես բանախոս մի շատ կարևոր միջոցառման մասնակցելու հրավերս։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։

«Քայլաշ Սաթյարթին իր տասնամյակների գործունեության ընթացքում նպաստել է ավելի քան 120 հազար երեխայի՝ հարկադիր աշխատանքից, ստրկությունից, թրաֆիքինգից և շահագործման այլ ձևերից ազատագրմանը։

Նրա առաջնորդությամբ իրականացված Երեխաների աշխատանքի դեմ գլոբալ երթը ընդգրկել է 103 երկիր՝ դառնալով երեխաների իրավունքների պաշտպանության պատմության ամենախոշոր միջազգային շարժումներից մեկը։ Այս նախաձեռնությունը կարևոր դեր է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 182 կոնվենցիայի ընդունման գործում՝ երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերի վերացման վերաբերյալ։ Այն հետագայում դարձավ ՄԱԿ պատմության մեջ առաջին կոնվենցիան, որը վավերացվեց կազմակերպության բոլոր անդամ պետությունների կողմից։

Անհամբեր սպասում ենք Քայլաշ Սաթյարթիին Հայաստանում հյուրընկալելուն»,-նշել է նա։