Պակիստանը հաստատում է․ Ադրբեջանը պայմանագիր է կնքել 40 միավոր JF-17 կործանիչի գնման համար

Լուրեր

17.07.2026 | 23:30
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու տեսչության մասնակցությունը
17.07.2026 | 23:21
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
17.07.2026 | 23:07
Ավարտվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանը նվիրված եռօրյա աշխատաժողովը
17.07.2026 | 22:56
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
17.07.2026 | 22:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
17.07.2026 | 22:33
Հիմնանորոգվել է Սևան- Շողակաթ-Վարդենիս մայրուղուց Ծափաթաղ գյուղ մտնող ճանապարհը
17.07.2026 | 22:24
COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա անելիքները ներկայացվել են դիվանագիտական առաքելություններին
17.07.2026 | 22:22
Մեկ հարթակ, տասնյակ ընկերություններ․ eLogi Fest 26-ը բացում է լոգիստիկ նոր հնարավորություններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 22:13
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
17.07.2026 | 22:00
Ո՞վ է իրականում Կոնստանտին Սոկոլովը, որ ղեկավարելու է TRIPP+ զարգացման հիմնադրամը
17.07.2026 | 21:50
Ադրբեջանը վերսկսում է ուղիղ չվերթները դեպի ՌԴ, որոնք դադարեցվել էին AZAL-ի ինքնաթիռի կործանումից հետո
17.07.2026 | 21:39
Առաջին անգամ հայկական բոլոր ակումբները հաղթահարել են եվրագավաթների որակավորման առաջին փուլը
17.07.2026 | 21:26
«Ոդիսևս» նոր հեռուստասերիալի նկարահանումները Հայաստանում և Հունաստանում կմեկնարկեն 2027 թվականի սկզբին
17.07.2026 | 21:14
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
17.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Իսպանիա vs Արգենտինա․ Ֆուտբոլային մեծ բախում՝ Աշխարհի չեմպիոնի գավաթի համար․ ո՞ր թիմը կհաղթի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանը ընդլայնել է պակիստանյան JF-17 Thunder կործանիչների գնման պատվերը 16-ից հասցնելով 40-ի, ինչը Պակիստանի պաշտպանական արդյունաբերության պատմության մեջ արտահանման ամենամեծ պայմանագիրն է։ Այս մասին գրում է Defence Industry Europe-ը։

Գործարքը 4.6 միլիարդ դոլարի ավելի լայն պաշտպանական համաձայնագրի մի մասն է, որը զուգորդվում է 2 միլիարդ դոլարի ներդրումային փաթեթի հետ․ այն պաշտոնապես հաստատել է Պակիստանի կառավարությունը իր սոցիալական ցանցերի միջոցով։

Մասնավորապես, Պակիստանի կառավարության X-ի միկրոբլոգում նշվում է, որ երկրի վարչապետ Շահբազ Շարիֆի ղեկավարությամբ մի շարք կարևոր դիվանագիտական նվաճումների է հասել։
«Ադրբեջանը ստորագրել է 2 միլիարդ դոլարի ներդրումային և 4.6 միլիարդ դոլարի պաշտպանական համաձայնագիր՝ 40 պակիստանյան JF-17 ինքնաթիռ գնելու համար, մինչդեռ Պակիստանի և Իրանի միջև առևտուրը, կանխատեսումների համաձայն, 3 միլիարդ դոլարից կաճի մինչև 10 միլիարդ դոլարի»,-ասվում է գրառման մեջ։

Լրատվամիջոցը գրում է, որ այս համաձայնագիրը Ադրբեջանը դարձնում է JF-17 Thunder շարքի ամենամեծ արտահանման հաճախորդը՝ գերազանցելով նախկին այնպիսի հաճախորդներին, ինչպիսիք են Նիգերիան և Մյանման։

Pakistan Aeronautical Complex-ի և Չինաստանի Chengdu Aircraft Corporation-ի կողմից համատեղ մշակված JF-17-ը համարվում է ժամանակակից օդուժի հնարավորություններն ընդլայնել ցանկացող երկրների համար մատչելի լուծում։ Ադրբեջանը կստանա Block III տարբերակը՝ JF-17-ի ամենաառաջադեմ տարբերակը։ Ինքնաթիռը համատեղելի է PL-15 և PL-10 հեռահար օդ-օդ դասի հրթիռների հետ։

JF-17 Block III-ը, որն առաջին թռիչքն իրականացրել է 2019 թվականին թռիչք, զգալի տեխնոլոգիական բարելավումներ ունի նախորդ տարբերակների համեմատ: Պաշտպանության ոլորտի վերլուծաբանները ենթադրում են, որ Ադրբեջանը կարող է հարթակում ինտեգրել թուրքական արտադրության Gokdogan և Bozdogan հրթիռները, ինչը արտացոլում է Պակիստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև աճող պաշտպանական կապերը:
Պորտալի տեղեկություններով՝ ինքնաթիռը կհագեցվի նաև ASELPOD նշանառության խցիկներով, ինչը Ադրբեջանը կդարձնի այս տեխնոլոգիայի ընտրյալ օգտագործողներից մեկը՝ Պակիստանի և Նիգերիայի հետ միասին:

Ավելի վաղ լրատավիջոցները տեղեկություններ էին տարածել, որ Բաքվի և Իսլամաբադի միջև ստորագրվել է 4,2 միլիարդ դոլարի համաձայնագիր JF-17 Thunder Block III ինքնաթիռների գնման վերաբերյալ, որը կողմերը չէին հաստատել։

Հիշեցնենք, որ 2024-ի սեպտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ներկայացվել էր Պակիստանից գնված JF-17C Block-III ինքնաթիռը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի