Ադրբեջանը Պակիստանից 4,2 միլիարդ դոլարի 24 միավոր JF-17 կործանիչ է գնում

Լուրեր

28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
28.10.2026 | 16:47
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:07
«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
28.10.2026 | 15:46
Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով
28.10.2026 | 15:38
Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
28.10.2026 | 15:31
Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
Բոլորը

Պակիստանյան լրատվամիջոցները գրում են, որ Բաքվի և Իսլամաբադի միջև ստորագրվել է 4,2 միլիարդ դոլարի համաձայնագիր՝ Պակիստանի և Չինաստանի համատեղ արտադրած JF-17 Thunder Block III ինքնաթիռների գնման վերաբերյալ։

Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Ադրբեջանը ընդլայնում է JF-17 Thunder Block III կործանիչների նախնական գնումը՝ դրանց թիվը 16-ից հասցնելով մինչև 40 միավորի, գրում է The Current -ը։

2024 թվականի փետրվարին Ադրբեջանը ստորագրել էր 1.6 միլիարդ դոլարի պայմանագիր՝ 16 JF-17 առաջադեմ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռ ձեռք բերելու համար, որոնք, ըստ լուրերի, մատակարարվել են նույն թվականի սեպտեմբերին։

Ըստ լրատվամիջոցի՝ հաղորդումները վկայում են, որ այս գործարքը նշանակալիորեն բարելավել է Ադրբեջանի օդային կարողությունները և խորացրել Պակիստանի հետ պաշտպանական համագործակցությունը: Չհաստատված  տեղեկությունների համաձայն՝ 2025 թվականի դրությամբ արտադրվել է ավելի քան 160 JF-17:  Դրանցից 145-ը Պակիստանը շահագործում է իր բանակում,  16-ը մատակարարվել է Մյանմար, Ադրբեջան և 3-ը՝ Նիգեր։

Չնայած Բաքվից և Իսլամաբադից պաշտոնական հաստատումը դեռ չի ստացվել, Ադրբեջանի ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի նախագահ, լրագրող Ահմադ Շահիդովը X-ում գրել է, որ երկու երկրների միջև ստորագրվել է 4.2 միլիարդ դոլարի պայմանագիր JF-17 Block III կործանիչների համար։

«Այսօրվա օրը նշանավորում է ոչ միայն ռազմական համաձայնագիր։ Սա եղբայրության, վստահության և ապագայի ընդհանուր տեսլականի հայտարարություն է։ Երկու եղբայրական երկրներ՝ Ադրբեջանն ու Պակիստանը, միավորվել են՝ մեր երկինքն ավելի ուժեղ, ավելի անվտանգ և ավելի լավ հագեցած դարձնելու համար», – գրել է նա։

Շահիդովը շարունակել է, որ JF-17 Thunder Block III կործանիչների ձեռքբերումը ոչ միայն ռազմաօդային ուժերի արդիականացում է, այլև «ժողովրդի անվտանգության ապահովում, հայրենիքի ինքնիշխանության պահպանում և տարածաշրջանում դիրքերի ամրապնդում»։

Լրատվամիջոցը նաև գրում է, որ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատել են իրենց համատեղ հանձնառությունը՝ դիվերսիֆիկացնել ռազմավարական գործընկերությունը՝ փոխշահավետ ոլորտներում ներդրումների միջոցով, այս մասին հայտնել է Պակիստանի կառավարությունը։ Լաչինում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ երկու առաջնորդները, ըստ տեղեկությունների, քննարկել են երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրը և գոհունակություն հայտնել Իսլամաբադի և Բաքվի միջև աճող քաղաքական, տնտեսական, պաշտպանական և մշակութային համագործակցության կապակցությամբ:

Հավելենք, որ կործանիչների ձեռքբերման պայմանագրի ստորագրման վերաբերյալ այլ աղբյուրներ տեղեկություններ չեն հաղորդում։ Ադրբեջանական լրատվամիջոցները միջազգային և տարածաշրջանային ԶԼՄ-ների, այդ թվում՝ Defense Arabic-ին վկայակոչելով, գրում են, որ Ադրբեջանը մտադիր է, պատրաստ է Պակիստանից գնել ևս 24 JF-17 Block III կործանիչ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաքուն մտադիր է գնել պակիստանա-չինական համատեղ արտադրության 16 ինքնաթիռ։ Այժմ պնդում է, որ պատվերի ընդհանուր ծավալը կարող է աճել մինչև 40 միավորի։ Նշվում է նաև ենթադրյալ արժեքը 4.2 միլիարդ դոլար 24 նոր JF-17 կործանիչների համար։

Հիշեցնենք, որ 2024-ի սեպտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ներկայացվել էր Պակիստանից գնված  JF-17C Block-III ինքնաթիռը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի