Ժամանակն է հասնել խաղաղության․ Թրամփը՝ Ալիևին

Լուրեր

24.05.2026 | 15:50
Տեղամասային կենտրոնի փոփոխություն՝ օնլայն դիմումով․ ԿԸՀ-ի պարզաբանումը
24.05.2026 | 15:18
Ռուսաստանը գիշերը «Օրեշնիկ» է կիրառել․ Զելենսկի
24.05.2026 | 15:05
Եկեղեցու սպասավորները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների ու ազատազրկման․ Գարեգին Բ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 14:33
Ամենաուշը 2 տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացված վիճակ․ Նիկոլ Փաշինյան
24.05.2026 | 14:21
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
24.05.2026 | 13:50
Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում
24.05.2026 | 13:34
Ես, որպես պաշտոնյա, ԵՏՄ-ի շրջանակում բավականին մեծ ազդեցություն ունեմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 13:20
Կարելի՞ է քվեարկել ժամկետանց անձնագրով. պարզաբանում է Նելլի Դավթյանը
24.05.2026 | 13:02
Ես օգնել եմ, որ պատերազմը կանգնի․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 12:35
Ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
24.05.2026 | 11:59
Հրդեհ Երևանի Հրանտ Վարդանյան փողոցում
24.05.2026 | 11:48
Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում․ Սերդար Քըլըչը Փաշինյանի գրառմամբ է կիսվել
24.05.2026 | 11:36
«Վերջին զանգի» օրերին պահպանվող տարածք է տեղափոխվել 182 մեքենա, 80-ը վարել են անչափահասներ
24.05.2026 | 11:16
Առաջիկայում պատրաստվում ենք ԱՄՆ-ի հետ ստորագրել ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 10:37
«Համերգը մնում է օրակարգում»․ Ժաննա Անդրեասյանը՝ հուլիսին SOAD-ի համերգի չեղարկման մասին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ և ձեր գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ ահաբեկչության դեմ պայքարում, էներգետիկ անվտանգության առաջխաղացման և ձեր հարևանի հետ խաղաղության հասնելու գործում: Մեր հարաբերությունները զգալիորեն զարգացել են դիվանագիտական ​​հարաբերությունների ավելի քան 30 տարվա ընթացքում։ Հույս ունենք, որ մեր երկկողմ առաջնահերթությունները, այդ թվում՝ անվտանգության ոլորտում համագործակցությունը, տնտեսական հարաբերությունները և էներգետիկայի զարգացման ոլորտում գործընկերությունը, կշարունակվեն»,- ասվում է նամակում։

Թրամփը անդրադարձել է նաև Հայաստանի հետ խաղաղության գործընթացին։

«Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղությանը: Երկարատև խաղաղությունը կապահովի ավելի բարգավաճ Հարավային Կովկասի տարածաշրջան և կստեղծի ավելի մեծ հնարավորություններ Միացյալ Նահանգների հետ համագործակցության համար: Հիմա ժամանակն է հասնել խաղաղության և Հարավային Կովկասի ժողովուրդների համար բարգավաճման նոր դարաշրջան սկսել»,- ասվում է ԱՄՆ նախագահի ուղերձում։

Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ևս Ադրբեջանի Անկախության օրվան նվիրված շնորհավորական հայտարարության մեջ  նշել էր, որ Վաշինգտոնը  շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման ջանքերին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի