ԱՄՆ-ն շարունակում է աջակցել խաղաղության խթանմանը․ Մարկո Ռուբիոն անդրադարձել է ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

Լուրեր

27.10.2026 | 19:00
«Վաղն այդ տվյալները կարող են օգտագործվել լրագրողների և ակտիվիստների դեմ»․ Դարբինյանը՝ ՀՀ-ում IMEI-ի գրանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:55
Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից
27.10.2026 | 18:48
Գազատար է վնասվել. գազանջատում՝ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:28
Փաշինյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը
27.10.2026 | 17:17
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
Բոլորը

ԱՄՆ-ն շարունակում է աջակցել  տարածաշրջանում խաղաղության ջանքերին։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Ադրբեջանի Անկախության օրվան նվիրված շնորհավորական հայտարարության մեջ։

«Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման ջանքերին, որոնք կարևոր են Հարավային Կովկասի բարգավաճման համար, և մենք նշում ենք այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը։ Մենք նաև ճանաչում ենք Ադրբեջանի աճող կարևորությունը որպես էներգակիրների մատակարար և տրանսպորտային հանգույց»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

Նա ընդգծել է, որ վերջին 33 տարիների ընթացքում կառուցված գործընկերությունը շարունակում է առաջ մղել անվտանգության, էներգետիկ համագործակցության և տնտեսական աճի ընդհանուր շահերը։

«Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Ադրբեջանում հիմնարար ազատությունների, այդ թվում՝ մամուլի ազատության աջակցությանը՝ համապատասխան Ադրբեջանի սահմանադրությանը։ Մենք անհամբեր սպասում ենք մեր համագործակցության խորացմանը և համատեղ աշխատանքին՝ Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար խաղաղ, բարգավաճ ապագա ապահովելու համար»,-ասվում է Ռուբիոյի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հակամարտության իրական վտանգ կա, որը փորձում են կանխել։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի