Ադրբեջանում զինծառայող է մահացել երդման արարողությունից երեք օր անց

Լուրեր

08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
Բոլորը

Ադրբեջանի բանակում զինծառայող է մահացել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զինծառայող Ֆարիզ Իսաևը մահացել է Օղուզի շրջանի Խաչմազ գյուղից մեկ ամիս առաջ զորակոչվելուց հետո։

Նշվում է, որ 20-ամյա շարքայինը մահացել է մայիսի 10-ին՝ երդմնակալության արարողությունից երեք օր անց։ Դեպքի մասին լրատվամիջոցներին այսօր են հայտնել։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ երիտասարդը բարձր ջերմություն է ունեցել, նրան հակաբիոտիկներ են նշանակել։ Ենթադրվում է, որ ներարկումն առաջացրել է անաֆիլակտիկ շոկ, որը հանգեցրել է մահվան։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ N զորամասի զինծառայող Ֆարիզ Իսաևի մահվան կապակցությամբ Սումգայիթի զինվորական դատախազության և Ադրբեջանի  զինվորական դատախազության դատաբժշկական բաժնի աշխատակիցները զննել են դեպքի վայրը, նշանակել փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար։

Ադրբեջանական Կասպիական ռազմական հետազոտությունների ինստիտուտն ավելի վաղ հայտնել էր, որ
Ադրբեջանում 2024 թվականին զոհվել է 51 զինծառայող, մինչդեռ 2025 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում՝ 14 զինծառայող։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի