Ադրբեջանում փակվել են ՌԴ-ում ստեղծված ֆեյսբուքյան էջեր, որոնք «մանիպուլյատիվ նյութեր» են տարածել
Քաղաքականություն
21.05.2025 | 20:40
Ադրբեջանում փակվել են Azeri Time և Azeri Voice ֆեյսբուքյան էջերը, որոնք երկրում տարածել են «մանիպուլյատիվ նյութեր», գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Էջերը փակվել են Ադրբեջանի էլեկտրոնային անվտանգության ծառայության կողմից META-ին ուղղված բողոքի հիման վրա։
Նշվում է, որ այդ «մանիպուլյատիվ նյութերի տարածումն իրականացվել է Ռուսաստանից»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Բաքուն Մոսկվային մեղադրել էր այս տարվա փետրվարին ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցների նկատմամբ իրականացված կիբերհարձակումների մեջ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի