Հնդիկները չեղարկում են Թուրքիայի և Ադրբեջանի հանգստավայրերում ծրագրած արձակուրդները՝ Պակիստանին այս երկրների աջակցության պատճառով

Լուրեր

27.10.2026 | 12:42
Մենք մեր պարտավորությունները կատարել ենք, այստեղ քաղաքական մղում կա․ Միրզոյանը՝ ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 12:37
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 12:04
Ալիևը հայտարարել է, թե հանդես են եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէին ցանկանում «հավերժական պատերազմ և մտադիր չէին վրեժ լուծել»
27.10.2026 | 11:57
«Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել
27.10.2026 | 11:55
Առաջարկում եք, որ կոչվի՝ Հողի և ջրի կոմիտե, բա օդն ու կրա՞կը․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:48
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:44
2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:39
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 11:33
Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը
27.10.2026 | 11:24
Թուրքիայում ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքելու համար Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված գործիչը
27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
Բոլորը

Հնդիկները չեղարկում են Թուրքիայի և Ադրբեջանի հայտնի հանգստավայրերում ծրագրած արձակուրդները, քանի որ այս երկրներն աջակցել են Պակիստանին Նյու Դելիի հետ վերջին հակամարտության ժամանակ: Այս մասին հայտնել են երկու տուրիստական ամրագրման ընկերություններ, գրում է Reuters-ը, որին վկայակոչում է ekathimerini-ին։

Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են անցյալ ամիս հնդկական Քաշմիրում տեղի ունեցած մահացու հարձակումից հետո, որը, ըստ Նյու Դելիի, աջակցվել է Իսլամաբադի կողմից։ Պակիստանը հերքել է իր մասնակցությունը, սակայն ինտենսիվ մարտեր են սկսվել, երբ Հնդկաստանն անցյալ շաբաթ հարվածել էր Պակիստանում գտնվող թիրախին, ինչը, ըստ նրա, «ահաբեկչական ճամբարներ» են։ Նրանք շաբաթ օրը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը մեծ մասամբ պահպանվել է։

Հնդկաստանի ռազմական գործողություններից հետո Իսլամաբադին աջակցության հայտարարություններ են արել Թուրքիան և Ադրբեջանը, որոնք հնդիկների շրջանում հանրաճանաչ բյուջետային հանգստավայրեր են։

«Ադրբեջան և Թուրքիա կատարվող ամրագրումները նվազել են 60%-ով անցած շաբաթվա ընթացքում, իսկ չեղարկումները նույն ժամանակահատվածում աճել են 250%-ով»,- ասել է MakeMyTrip-ի խոսնակը։

EaseMyTrip-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռիկանտ Փիթին էլ ասել է, որ հարթակը գրանցել է չեղարկումների 22 տոկոս աճ Թուրքիայի և 30 տոկոս՝ Ադրբեջանի համար «վերջերս ստեղծված աշխարհաքաղաքական լարվածության պատճառով»։

Նա հավելել է, որ ճանապարհորդները տեղափոխվել են Հունաստան, Վրաստան, Սերբիա, Թաիլանդ և Վիետնամ։

Տոմսերի վաճառքի մեկ այլ հարթակ՝ ixigo-ն, ավելի վաղ X-ում գրառմամբ հայտնել էր, որ դադարեցնում է ավիատոմսերի և հյուրանոցների ամրագրումները դեպի Թուրքիա, Ադրբեջան և Չինաստան։

«Երբ այս երկրները բացահայտորեն աջակցում են Պակիստանին, պե՞տք է մենք խթանենք նրանց զբոսաշրջությունն ու տնտեսությունը»,- ասել է Փիթին։

Հիշեցնենք, որ Պակիստանի նկատմամբ իրականացված Սինդուր ռազմական գործողությունը Թուրքիան ու Ադրբեջանը դատապարտել էին։ Երկու երկրների ԱԳ նախարարությունները հայտարարություն էին տարածել։

Այսօր էլ Պակիստանի Իսլամական Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը զանգահարել է Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևին և երախտագիտություն  հայտնել ճգնաժամի ընթացքում Ադրբեջանի կողմից ցուցաբերված դիվանագիտական ​​և քաղաքական աջակցության և Պակիստանի ժողովրդի հետ համերաշխության համար։ նա նշել է, որ դա մեր երկրների միջև« եղբայրական հարաբերությունների օրինակ է»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի