Թուրքիայում ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքելու համար Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված գործիչը

Լուրեր

27.10.2026 | 12:53
Իսրայելում մեկնարկել են հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո առաջին ընտրությունները․ Նեթանյահուն կարող է կորցնել պաշտոնը
27.10.2026 | 12:42
Մենք մեր պարտավորությունները կատարել ենք, այստեղ քաղաքական մղում կա․ Միրզոյանը՝ ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 12:37
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 12:04
Ալիևը հայտարարել է, թե հանդես են եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէին ցանկանում «հավերժական պատերազմ և մտադիր չէին վրեժ լուծել»
27.10.2026 | 11:57
«Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել
27.10.2026 | 11:55
Առաջարկում եք, որ կոչվի՝ Հողի և ջրի կոմիտե, բա օդն ու կրա՞կը․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:48
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:44
2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:39
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 11:33
Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը
27.10.2026 | 11:24
Թուրքիայում ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքելու համար Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված գործիչը
Բոլորը

Köklü Degisim Medya-ի Ստամբուլի ներկայացուցիչ Մուհամմեդ Էմին Յըլդըրըմը ձերբակալվել է Ստամբուլի ոստիկանության կողմից՝ սոցիալական ցանցերում իր գրառումների համար, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Köklü Değişim-ի հայտարարության մեջ մանրամասներ չեն նշվել նրա ձերբակալությանը հանգեցրած գրառումների կամ հետաքննության շրջանակի մասին։

Հավելենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հոկտեմբերի 21-ին երկիր մուտքի արգելք էր սահմանել ու անցանկալի անձանց ցուցակում ներառել Թուրքիայի 31 քաղաքացու, որոնց թվում էին լրագրողներ, քաղաքական գործիչներ։ Նրանց թվում է Էմին Յըլդըրըմը։ Թուրքիայում նրա ձերբակալությունը կապում են հենց Բաքվի դիրքորոշման հետ։

Նշենք, որ Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելքի որոշումը Թուրքիայում քննադատողներից էր նաև Յըլդըրըմը, որի ներկայացրած «Köklü Değişim» («Արմատական փոփոխություն») իսլամական-քաղաքական շարժումը բողոքի ցույցեր էր կազմակերպել Անկարայում Ադրբեջանի դեսպանատան և Ստամբուլում ադրբեջանական հյուպատոսության շենքերի մոտ։ Ստամբուլում ակցիային մասնակցել է նաև Յըլդըրըմը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը սոցիալական ցանցերում նույնպես գրառում էր կատարել՝ քննադատելով այդ որոշումը և կոչ անելով Բաքվին չեղարկել այն։ Նրա հայտարարությունները կոշտ արձագանքի էին արժանացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարած «Նոր Ադրբեջան» կուսակցության կողմից։

Լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաքուն Անկարայից պահանջել է պաշտոնից հեռացնել Սարալին, ինչպես նաև քրեական պատասխանատվության ենթարկել սոցիալական ցանցերում Ալիևին վիրավորած մեկնաբաններին։ Սարալն արդեն պաշտոնից ազատվել է։

Էմմա Չոբանյան