Թուրքիայի ՊՆ ղեկավարը Բաքվում Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, թե «հայ ահաբեկիչները» պատմական դաս են ստացել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Այցով Բաքվում գտնվող Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար, հաղորդում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Ըստ ադրբեջանական կողմի՝ Ալիևը շնորհավորել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն (PKK) ինքնալուծարման կապակցությամբ՝ դա պատմական իրադարձություն անվանելով։ Նա, միաժամանակ, ընդգծել է, թե «թուրքական պետության ուժը, երկրի զինված ուժերի կողմից ահաբեկիչների դեմ պրոֆեսիոնալ պայքարը, ինչպես նաև թուրքական հասարակության միասնությունը հիմնական գործոններից են, որոնք ահաբեկչական խմբավորմանը դրդել են այդ քայլին»։

Ալիևն ասել է, թե դա կարևոր հարց է ոչ միայն Թուրքիայի, այլև տարածաշրջանի ժողովուրդների համար՝ խաղաղության և անվտանգության մեջ ապրելու տեսանկյունից։

Գյուլերն իր հերթին ևս մեկ արդարացրել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան ու էթնիկ զտումը, իսկ հայերին անվանել «ահաբեկիչներ»։ Նա հայտարարել է, թե մի քանի տարի առաջ տարածաշրջանում «հայ ահաբեկիչները» պատմական դաս են ստացել՝ հայտարարելով, թե «Թուրքիան հաջողությամբ ավարտել է ահաբեկչության դեմ 41-ամյա պայքարը»։ Գյուլերը վստահություն է հայտնել, որ այսուհետ Թուրքիայում խաղաղություն կլինի։

Թուրքիայի ՊՆ ղեկավարը հայտարարել է նաև, թե ապագայում իրենք կանեն ամեն ինչ՝ «եղբայրական Ադրբեջանի զինված ուժերի հետ հարաբերություններն ընդլայնելու համար»։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի միջև հաստատված համագործակցությանը, ընդգծվել է, որ այդ ուղղությամբ հաջողությամբ անցկացվում են համատեղ զորավարժություններ:

Վստահություն է հայտնվել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև «եղբայրական և դաշնակցային հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական»։

Հիշեցնենք, որ նախօրեին PKK-ն հայտարարել էր ինքալուծարման և զինաթափման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի