ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը դադարեցնում է Ադրբեջանում գործունեությունը

Լուրեր

22.06.2026 | 10:12
Մարտուն Գրիգորյանի որդին ներկայացել է քննչական մարմին և կալանավորվել. նա մեկ տարի հետախուզման մեջ էր
22.06.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.06.2026 | 09:53
Արագածոտնում բախվել են Ford և ZIL մակնիշի ավտոմեքենաներ․ կա 1 զոհ, 11 տուժած
22.06.2026 | 09:42
Երկրաշարժ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք
22.06.2026 | 09:35
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 07:05
ԱԱ-2026. Եգիպտոսը կամային հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 04:06
ԱԱ-2026. Ուրուգվայ – Կաբո Վերդե` 2:2. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 01:08
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
Բոլորը

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) դադարեցնում է գործունեությունն Ադրբեջանում, հայտնել են Ադրբեջանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցչությունից։

«Այսօր Ադրբեջանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցչությունում վերջին աշխատանքային օրն է։ Վաղվանից մենք այլևս չենք գործելու»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ մարտին ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են երկրում դադարեցնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալության (ՄԱԿՓՀԳ) և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործունեությունը։

Ավելի ուշ ՄԱԿ-ի կառույցների հետ աշխատանքի վերանայման մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել էր ՄԱԿ-ի Զարգացման համակարգման գրասենյակի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Կվի-Յոպ Սոնի հետ Բաքվում  հանդիպման ժամանակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի