Իշխանությունն ու ընդդիմությունը մրցում են`ով ավելի զարհուրելի, գռեհիկ խոսք կասի. Հենրիկ Էդոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 15:37
Գյումրիում հրդեհ է բռնկվել բնակելի տանը
26.10.2026 | 15:30
Էրդողանի խորհրդականը մեկնաբանել է Ադրբեջանին քննադատելու համար իր պաշտոնանկությունը
26.10.2026 | 15:21
Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան խաչմերուկում կգործի լուսացույց․ կփոխվի երթևեկության կազմակերպումը
26.10.2026 | 15:01
Թուրքիայի, Պակիստանի, Սուադյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնում են Թեհրան՝ Իրանի հետ անվտանգության հարցերով առաջին համատեղ բանակցություննեի
26.10.2026 | 14:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը տնտեսական նոր հնարավորություններ կբացի․ Նիդերլանդների ԱԳ նախարար
26.10.2026 | 14:41
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքից համայնքին է վերադարձվել 13 հողամաս՝ ավելի քան 6400 քմ մակերեսով
26.10.2026 | 14:30
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետներից
26.10.2026 | 14:23
Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Մշակույթն առանց բոհեմի չի լինում, իսկ Երևանում բոհեմը կորցրեցինք, այն վերացավ: Հիմա չկան այնպիսի վայրեր, որտեղ կհավաքվեն մտավորականները, զրույցներ կունենան: Նրանք ցաքուցրիվ են, բաժանված: Չեմ կարծում, թե նոր սերունդը կկարողանա ձևավորել այդ բոհեմը, գուցե ժամանակի ընթացքում այլ ֆորմատով մի բան ստեղծվի»,- Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում բանաստեղծ, գրականագետ Հենրիկ Էդոյանը:

Նա խոսում է նաև մեր հանրային տրամադրությունների, մեզանում ատելության խոսքի ծավալների մեծացման մասին. «Այսօր իշխանությունն ու ընդդիմությունը մրցում են`ով ավելի զարհուրելի, գռեհիկ խոսք կասի: Իսկ ժողովրդի համար այսօր օրինակ են պաշտոնյաները, ոչ թե արվեստագետները, նրանց են ընդօրինակում: Ամեն դեպքում, մեր պառլամենտն առաջ ավելի վատն էր. հիմա գռեհիկ խոսք էլ կա, բայց գոնե հայերեն լավ են խոսում»:

Բանաստեղծի կարծիքով` պոեզիան և, առհասարակ, արվեստը էական ազդեցություն չի կարող ունենալ հասարակական կյանքի վրա, բայց փոխարենը կարող է ազդել անհատի ձևավորման վրա. «Հասարակությունը բաղկացած է անհատներից: Հիմա, օրինակ, անիմաստ է քաղաքական թեմայով բանաստեղծություն գրելը, դա ոչ ոքի օգուտ չի տա, բայց հոգևոր բանաստեղծությունը կկերտի անհատի, որն էլ իր հերթին հասարակությանը պիտանի անդամ կդառնա»,-ասում է Հենրիկ Էդոյանը:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան