Զանգվածային ակցիաների ֆոնին Թուրքիայի կառավարությունը հինգ օրով արգելել է ցույցերն Անկարայում և Իզմիրում

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո վերջին երկու օրերին թուրքական տարբեր քաղաքներում անցկացվող զանգվածային բողոքի ակցիաների ու հանրահավաքների ֆոնին՝ Թուրքիայի իշխանությունները հինգ օրով արգելել են ցույցերի անցկացումը մայրաքաղաք Անկարայում և Իզմիրում։

Իզմիրի նահանգապետարանը, մասնավորապես, մարտի 21-ից մարտի 25-ը քաղաքում արգելում է բողոքի ցույցերն ու ակցիաները։

«Սադրիչ գործողությունները կանխելու նպատակով 2025 թվականի մարտի 21-ի առավոտյան ժամը 10:00-ից մինչև մարտի 25-ի ժամը 23:59-ը արգելվում են բոլոր հավաքները, բողոքի ակցիաները և հաղորդագրությունների հրապարակումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Անկարայի նահանգապետարանն էլ հայտարարել է մարտի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հավաքների, բողոքի ակցիաների, մամուլի հաղորդագրությունների հրապարակման, վրանների, կանգառների տեղադրման, նստացույցերի, ստորագրահավաքների և նմանատիպ միջոցառումների արգելքի մասին՝ ինչպես փակ տարածքներում, այնպես էլ դրսում։

Ավելի վաղ հավաքների արգելք էր սահմանվել Ստամբուլում, որը գործելու է մինչև մարտի 23-ը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի տարբեր քաղաքներում նախօրեին զանգվածային ցույցերի ժամանակ ոստիկաններն արցունքաբեր գազ և ջրցաններ էին կիրառել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի