Թուրքիայի տարբեր քաղաքներում զանգվածային ցույցերի ժամանակ ոստիկաններն արցունքաբեր գազ և ջրցաններ են կիրառել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
Բոլորը

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և ավելի քան 100 պաշտոնյաների ձերբակալությունից հետո Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) երեկ երեկոյան կրկին հանրահավաք է  հրավիրել։ Հազարավոր մարդիկ հավաքվել են Սարաչհանե հրապարակում, որտեղ գտնվում է Ստամաբուլի քաղաքապետարանը։ Օրվա ընթացքում Ստամբուլում տարբեր բուհերի ուսանողների իրականացնում էին բողոքի երթեր ու ակցիաներ:

Նախքան հանրահավաքի մեկնարկը թուրքական ոստիկանությունը ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ։ Երբ ակցիայի մասնակիցները փորձել են հասնել կենտրոնական Թաքսիմ հրապարակ, ծեծկռտուք է սկսվել ոստիկանների հետ։

Հանրահավաքում ունեցած ելույթում Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը, դիմելով ոստիկաններին, ասել է․ «Այս երիտասարդները ձեր եղբայրներն են։ Երբ օրենք չկա, մարդիկ դառնում են աղքատ և խեղդամահ են լինում։ Այն, ինչն արդարացնում է պետությանը, նրա հավատարմությունն է օրենքին։ Երբ դա այդպես չէ, չկա ժողովրդավարություն, չկան ազատություններ, չկա քաղաքակրթություն»։

Նա նշել է ընդդիմության միավորման անհրաժեշտության մասին։

«Դա այլևս ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն, որպեսզի բոլոր ընդդիմադիրները համախմբվեն անարդարության դեմ: Ժողովրդավարության պաշտպանությունը դարձել է այս երկրում ապրող բոլորի ընդհանուր պարտականությունը: Արդեն մեկ տարի է, ինչ հեռուստատեսությամբ բանավեճ է ընթանում, թե ով է լինելու նախագահ, սակայն մենք պաշտոնների համար պայքարի մեջ չենք։ Հակառակը, մենք պայքարում ենք արդարությամբ, վաստակով և օրենքի գերակայությամբ այս երկիրը վերականգնելու համար։ Մեր ընդհանուր նպատակը նոր իշխանությունն է, ուժ, որը կառչում է օրենքի գերակայությունից: Ընտրությունների ենք գնալու մարտի 23-ին։ Մենք մեր ձայներով կպաշտպանենք մեր ժողովրդավարությունը և ցույց կտանք մեր ուժը ժողովրդի կամքը»,- ասել է Յավաշը։

Նշելով, որ Էքրեմ Իմամօղլուն հնարավորինս շուտ կմիանա իրենց, նա հավելել է, որ միասին կհասցնեն Թուրքիային այնտեղ, որին արժանի է երկիրը։

«Ամեն օր մեր ձայնն ավելի բարձր է լինելու, ամեն օր ավելի մարդաշատ ենք լինելու»,- հայտարարել է Անկարայի քաղաքապետը։

CHP-ի նախագահ Օզգյուր Օզելն էլ, դիմելով Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլին, հայտարարել է․ «Մի գրգռեք այս հրապարակը։ Եթե նորից այստեղ արցունքաբեր գազ տեսնեմ, ապա Ստամբուլի ոստիկանապետն է պատասխանատու, Ստամբուլի նահանգապետն է պատասխանատու։ Եթե այսպես շարունակվի, մենք այստեղ կշարունակենք մեր արձագանքը: Այսուհետև ոչ ոք CHP-ից չպետք է ակնկալի քաղաքականություն դահլիճներում կամ շենքերում: Այսուհետ մենք կլինենք փողոցներում և հրապարակներում»։

Նա նշել է, որ շարունակելու են  բողոքի ակցիաները՝ «առանց այրելու, քանդելու, ջարդելու կամ թափելու»։

«Պարոն Թայիփ, դուք մեզ կանչո՞ւմ եք հրապարակ։ Թայիփ Էրդողան, ես չեմ լցրել այս հրապարակը, այս փողոցները, Դուք եք լցրել դրանք»,- հայտարարել է Օզելը։

Հավաքվածները վանկարկել են «Քայլիր, քայլիր, քայլիր Թաքսիմ», «Կառավարություն, հրաժարական տուր», «Բռնապե՛տ Էրդողան» կարգախոսներ։ Ոստիկանությունը բարիկադներ է տեղադրել՝ խոչընդոտելով մարդկանց երթը դեպի Թաքսիմ։

Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Թուրքիայի մայրաքաղաքում։ Երկրորդ օրն անընդմեջ ոստիկանությունը կոշտ միջոցներ է կիրառել Անկարայի Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանի ուսանողների նկատմամբ։ Շատ ուսանողներ տուժել են արցունքաբեր գազից, սակայն շարունակել են բողոքի ակցիաները՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալվածներին։

Զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել նաև Ադանայում, Տրապիզոնում, Էսքիշեհիրում, Իզմիրում և այլ քաղաքներում։ Ոստիկանները կրկին ուժ են կիրառել։ Համացանցում տարբեր տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են ցուցարարների նկատմամբ կիրառվում ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի