9 տարվա ազատազրկման դատապարտված ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը հացադուլ է սկսել

Լուրեր

22.06.2026 | 07:05
ԱԱ-2026. Եգիպտոսը կամային հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 04:06
ԱԱ-2026. Ուրուգվայ – Կաբո Վերդե` 2:2. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 01:08
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության անդամ, հայտնի ընդդիմադիր գործիչ Թոֆիգ Յագուբլուն հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից 9 տարվա ազատազրկման դատավճռի, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրա դուստր Նիգար Հազին կիսվել է քաղաքական գործչի հայտարարությամբ։

«Իմ նկատմամբ բացահայտ հանցագործություն է կատարվել։ Ես 1 տարի 3 ամիս անարդարացիորեն և ապօրինի կալանքի տակ եմ՝ կեղծ մեղադրանքով։ Բաքվի ծանր հանցագործությունների գործերով դատարանի դատավոր Էլնուր Նուրուևը հրապարակել է իմ դեմ դատավճիռը նախագահի աշխատակազմից։ Այս դատավճիռն ինձ տվել է Իլհամ Ալիևը։ Ինձ խարդախության մեջ մեղադրելը անբարեխիղճ, անպարկեշտ և անպատվաբեր է», – ասել է Յագուբլուն:

Նա նշել է, որ հացադուլը սկսելու է ապրիլի 1-ից։ Քաղաքական գործիչը, որը դատարանի որոշումը խարդախություն է համարում, ասում է, որ հացադուլը կշարունակի մինչև ազատ արձակվի։

«Ես հացադուլը չեմ դադարեցնելու, քանի դեռ իմ պահանջը չի կատարվել։Միայն մահն է ինձ բանտից դուրս բերելու։ Որովհետեւ ես այս հացադուլը շարունակելու եմ մինչեւ վերջ։ Երբ ես մահանամ, այս հացադուլը կավարտվի։ Ինչպես կա «Մագնիտսկու օրենքը», այնպես էլ թող լինի «Յագուբլու ակտը»: Գուցե իմ մահը ազատություն բերի այս երկրին։ Ես կգերադասեի մեռնել, քան ազատվել բանտից 75 տարեկանում»,-հայտարարել է գործիչը։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։ Նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կոշտ քննադատներից է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի