Կրեմլում ԱՄՆ-ից մանրամասների են սպասում 30-օրյա հրադադարի առաջարկի վերաբերյալ

Լուրեր

09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
Բոլորը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը չի ​​մեկնաբանում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 30-օրյա հրադադարի մասին առաջարկը, քանի դեռ ԱՄՆ-ից մանրամասն տեղեկատվություն չի ստացել Ջիդդայում տեղի ունեցած ամերիկա-ուկրաինական բանակցությունների էության մասին, գրում է Ինտերֆաքսը։

«Դուք մի փոքր առաջ եք անցնում։ Մենք չենք ցանկանում դա անել։ Երեկ մամուլի հետ զրույցում պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցն ասացին, որ տարբեր ուղիներով մեզ մանրամասն տեղեկատվություն կփոխանցեն Ջիդդաում տեղի ունեցած զրույցի էության մասին։ Սկզբում մենք պետք է ստանանք այդ տեղեկատվությունը»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ այս օրերին նախատեսված են շփումներ ամերիկացիների հետ, որոնց ընթացքում հույս ունեն ստանալ ամբողջական տեղեկատվություն։

«Մենք նաև չենք բացառում, որ կարող է առաջանալ ամենաբարձր մակարդակով հեռախոսազրույցի թեմա: Եթե նման անհրաժեշտություն առաջանա, այն շատ արագ կկազմակերպվի: Ամերիկացիների հետ երկխոսության՝ գոյություն ունեցող ուղիները թույլ են տալիս դա անել բավականին կարճ ժամանակում»,- հավելել է Կրեմլի խոսնակը։

Նա նաև նշել է, որ նման հեռախոսազրույցի վերաբերյալ դեռևս պայմանավորվածություններ չկան, Վաշինգտոնի կողմից դիմում էլ չկա։

Հարցին էլ՝ հստակություն կա՞ Պուտինի և Թրամփի հնարավոր բանակցությունների ժամկետի ու վայրի վերաբերյալ, նա բացասական պատասխան է տվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր առաջիկայում ՌԴ-ԱՄՆ  հանդիպման մասին, ինչպես նաև հայտարարել է, որ նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Վլադիմիր Պուտինի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի