Թուրքիայի դեսպանն Իրանի ԱԳՆ է կանչվել․ «Կեղծ հայտարարությունները կարող են ազդել երկկողմ հարաբերությունների վրա»

Լուրեր

10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
Բոլորը

Իրանի ԱԳ նախարարի օգնական Մահմուդ Հեյդարին հայտարարել է, որ Իրանի և Թուրքիայի ընդհանուր շահերը պահանջում են խուսափել «կեղծ հայտարարություններից», որոնք կարող են լարվածություն առաջացնել երկկողմ հարաբերություններում։  Mehr գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Հեյդարին ասել է Թեհրանում Թուրքիայի դեսպան Հիջաբի Քըրլանգըչի հետ հանդիպման ժամանակ։

«Երկու երկրների ընդհանուր շահերը և տարածաշրջանի զգայուն պայմանները պահանջում են խուսափել կեղծ հայտարարություններից և անիրատեսական վերլուծություններից, որոնք կարող են հանգեցնել երկկողմ հարաբերություններում տարաձայնությունների և լարվածության»,- ասել է իրանցի պաշտոնյան՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի՝ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Իրանի քաղաքականության մասին անցյալ շաբաթ արած հայտարարություններին։

Հեյդարին նշել է նաև, որ Իսրայելի ռեժիմի շարունակական ագրեսիան և էքսպանսիոնիզմը տարածաշրջանի անվտանգության և կայունության համար «ամենամեծ սպառնալիքն են»: Նա հավելել է՝ առանցքային  իսլամական երկրները, ակնկալվում է, պետք է ներդնեն առավելագույն ջանքերը՝ օգնելու դադարեցնել Իսրայելի ագրեսիան Պաղեստինի և տարածաշրջանային այլ երկրների, այդ թվում՝ Սիրիայի ժողովրդի դեմ:

Իրանական կողմի հաղորդմամբ՝ Թուրքիայի դեսպանն ասել է, որ Անկարայի դիրքորոշումը կենտրոնացած է Իրանի հետ լավ հարաբերությունների պահպանման և ընդլայնման վրա։

«Մենք նաև կարծում ենք, որ երկու երկրները պետք է սերտ համագործակցություն ունենան՝ խթանելու երկկողմ կապերը, տարածաշրջանային փոխգործակցությունները և դիմակայելու առկա սպառնալիքներին»,- ասել է դեսպանը՝ նշելով, որ Իրանի ԱԳՆ-ի տեսակետները կփոխանցի Թուրքիայի կառավարությանը։

Ավելի վաղ Հաքան Ֆիդանի հայտարարություններին անդարադարձել էր նաև Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

Հիշեցնենք՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, խոսելով Սիրիայի դեպքերի վերաբերյալ Իրանի քաղաքականության մասին, ասել էր․ «Տարածաշրջանի երկրներում աշխարհազորայինների միջոցով Իրանի արտաքին քաղաքականության հարցը քաղաքականություն է, որն Իրանը երկար ժամանակ վարում է մեծ ռիսկերով։ Նա որոշակի հաջողությունների է հասել, բայց այդ հաջողությունը պահպանելու համար վճարած գինը շատ ավելի բարձր է։ Իրաքում և Սիրիայում իր նվաճումները պահպանելու համար Իրանը ստիպված էր զոհաբերել շատ ավելին, քան այդ ձեռքբերումները»:

Նա նշել էր, թե բանակցություններում Իրանի պաշտոնյաներին ասել է, որ արտաքին քաղաքականության այս մոտեցումը պետք է փոխվի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի