Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջարկում են մեկամսյա հրադադար սահմանել Ուկրաինայում

Լուրեր

09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
Բոլորը

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջարկում են մեկամսյա հրադադար սահմանել Ուկրաինայում «օդում, ծովում և էներգետիկ ենթակառուցվածքների համար»։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է AFP-ը, որին վկայակոչում է Al Arabiya-ն։

Ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում Մակրոնն ասել է, որ նման հրադադարը, գոնե սկզբնական շրջանում, չի տարածվի ցամաքային մարտերի վրա»։

Նա նշել է՝ խնդիրն այն է, շատ դժվար կլիներ ստուգել, ​​որ ցամաքում այն հարգվում է՝ հաշվի առնելով առաջնագծի չափը։

Ծրագրի երկրորդ մասը ենթադրում է, որ եվրոպական երկրները խաղաղապահ զորախումբ կուղարկեն Ուկրաինա, սակայն դա տեղի կունենա միայն հետագա փուլում։

Խաղաղապահները կտեղակայվեն ավելի ուշ՝ ասել է Մակրոնը՝ հավելելով. «Առաջիկա շաբաթների ընթացքում ուկրաինական հողում եվրոպական զորքեր չեն լինի»:

Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ եվրոպական երկրները պետք է բարձրացնեն իրենց պաշտպանական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 3,0-3,5 տոկոսի չափով՝ արձագանքելու Վաշինգտոնի փոփոխվող առաջնահերթություններին և Ռուսաստանի ռազմականացմանը:

«Երեք տարի շարունակ ռուսները իրենց ՀՆԱ-ի 10 տոկոսը ծախսել են պաշտպանության վրա։ Ուստի մենք պետք է պատրաստվենք՝ ինչ է լինելու հաջորդիվ»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի