Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը փակվում է

Լուրեր

10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
10.08.2026 | 14:52
ԱԺ-ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
Բոլորը

Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը դադարեցնում գործությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել լրատվամիջոցը։

«Ավելի քան երեք տասնամյակ «Թուրան» լրատվական գործակալությունն Ադրբեջանում անկախ լրագրության հենասյունն էր՝ քաղաքական և տնտեսական անկայունության ժամանակաշրջանում ապահովելով օբյեկտիվ և վստահելի ռեպորտաժներ: Հիմնադրվելով 1990 թվականին՝ Խորհրդային Միության վերջին օրերին, մենք դիմակայեցինք անցման, պատերազմի և բարեփոխումների մարտահրավերներին՝ հավատարիմ մնալով հանրային շահերի լրագրությանը մեր հանձնառությանը»,-ասվում է հայտարարության մեջ։

Լրատվամիջոցը նշում է, որ շարունակվող ֆինանսական սահմանափակումների պատճառով այլևս չի կարող պահպանել լրատվական գործունեությունը ներկայիս տեսքով:

«Չնայած շարունակելու համար անհրաժեշտ ռեսուրսներն ապահովելու անխոնջ ջանքերին՝ ֆինանսական դժվարությունները, որոնք մեզ տանջում էին երկար տարիներ, վերջապես ստիպեցին մեզ կայացնել գործակալության գործունեությունը ներկայիս ձևաչափով դադարեցնելու դժվարին որոշումը: Սա մեր առաքելության ավարտը չէ, այլ ավելի շուտ էվոլյուցիան: Տեղեկատվական տարածքը փոխվում է, և մենք գիտակցում ենք հարմարվելու անհրաժեշտությունը: Առաջիկա ամիսներին մենք կուսումնասիրենք նոր ձևաչափեր՝ այնպիսի ձևաչափեր, որոնք կենտրոնացած են ոչ միայն նորությունների, այլև վերլուծության վրա՝ բացահայտելով հիմնական խնդիրները և լուծումներ առաջարկելով»,- նշվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ օրերս էլ ադրբեջանական Toplum TV առցանց լրատվամիջոցը հայտարարություն էր տարածել Ադրբեջանում գործունեությունը դադարեցնելու ու երկրից դուրս աշխատանքը շարունակելու մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի