Անհնար է․ Կրեմլը՝ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև օկուպացված տարածքների փոխանակման մասին

Լուրեր

09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
Բոլորը

Ռուսաստանն Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքում չի քննարկի օկուպացված տարածքների փոխանակման հարցը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Meduza-ն։

Պեսկովն այսպես է մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքերը, որն առաջարկել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերահսկվող Կուրսկի շրջանի մի մասը փոխանակել Ռուսաստանին բռնակցված ուկրաինական տարածքների հետ։

«Դա անհնար է։ Ռուսաստանը երբեք չի քննարկել ու չի քննարկի իր տարածքների փոխանակման հարցը։ Իհարկե, ուկրաինական ստորաբաժանումները կհեռացվեն այդ տարածքից։ Բոլոր նրանք, որոնք չեն ոչնչացվի, կարտաքսվեն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ուկրաինայի նախագահը The Guardian-ին տված հարցազրույցում ասել էր, որ Մոսկվայի հետ խաղաղ բանակցությունների դեպքում Կիևը «մի տարածքը կփոխանակի մյուսի հետ»։

Հարցին, թե Ուկրաինայի օկուպացված տարածքի ո՞ր մասը կխնդրի Կուրսկի շրջանի դիմաց, Զելենսկին պատասխանել էր․ «Չգիտեմ, կտեսնենք։ Բայց մեր բոլոր տարածքները կարևոր են, առաջնահերթություն չկա»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի