Գերմանիայի կանցլերը քննադատել է ընդդիմությանն ու հրաժարվել Ուկրաինային Taurus մատակարարել

Լուրեր

09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ելույթ է ունեցել Բունդեսթագի վերջին նիստում՝ նշելով Ուկրաինային աջակցության մասին և արձագանքելով ընդդիմության քննադատությանը, փոխանցում է Korrespondent-ը։

«Երբ Ռուսաստանը սկսեց պատերազմը, մենք ընդամենը մի քանի ժամ ունեինք այս խորը «շրջադարձային» կետին հստակ պատասխան ձևակերպելու համար։ Եվ մենք նման պատասխան տվեցինք։ Մենք ներդրումներ ենք անում մեր զինված ուժերում։ Մենք ամրապնդում ենք Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում մեր դաշնակիցների անվտանգությունը։ Մենք աջակցում ենք Ուկրաինային՝ ինչպես ոչ ոք Եվրոպայում, այդ թվում՝ բարձր արդյունավետության զենքերով։ Միևնույն ժամանակ, մենք չենք անում որևէ բան, որը կներքաշի մեզ կամ ՆԱՏՕ-ին այս պատերազմի մեջ»,- հայտարարել է Շոլցը։

Նա, միաժամանակ, քննադատել է Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդ, ընտրություններում իր գլխավոր հակառակորդ Ֆրիդրիխ Մերցին, որը ցանկանում է «ամեն գնով» Taurus-ներ փոխանցել Ուկրաինային և վերջնագիր է ներկայացրել Պուտինին, որ եթե 24 ժամվա ընթացքում չդադարեցնի Ուկրաինայի ռմբակոծումը, Գերմանիան կտրամադրի այդ հրթիռները, և Ուկրաինան դրանք կօգտագործի Ռուսաստանի խորքային թիրախների դեմ։

Մերցն արձագանքել է՝ կանցլերի ելույթն անվանելով «վիրավորանք ընդդիմությանը»։

Նշենք, որ փետրվարի 23-ին Գերմանիայում տեղի կունենան Բունդեսթագի արտահերթ ընտրություններ։ Հարցումները ցույց են տալիս, որ CDU-ն վայելում է ընտրողների 30%-ի աջակցությունը, մինչդեռ Շոլցի կուսակցությունն ունի ընդամենը 15%-ի աջակցությունը:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի