Էրդողանը Թրամփին մեղադրել է Պաղեստինի դեմ աղետ ծրագրելու մեջ՝ նշելով, որ Իսրայելը 100 մլրդ դոլար պետք է վճարի Գազայի վերականգնման համար

Լուրեր

10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին սուր քննադատության է ենթարկել Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում և հաշվետվության կոչ արել։ Մալայզիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ունեցած ելույթում նա ընդգծել է իր կառավարության քննադատությունը Իսրայելի կողմից միջազգային իրավունքի անտեսման  և պաղեստինցի խաղաղ բնակիչների վրա շարունակվող հարձակումների հետ կապված, գրում է Turkiye today-ը։

Նա Իսրայելին մեղադրել է ագրեսիվ կեցվածք ընդունելու և միջազգային իրավունքի նորմերը խախտելու մեջ։

«Մենք տեսնում ենք, որ Իսրայելը շարունակում է իր անօրինական և անխոհեմ պահվածքը»,- ասել է Էրդողանը։

Միաժամանակ, նա անընդունելի է համարել Գազայի հատվածից պաղեստինցիներին բռնի կերպով հեռացնելու ցանկացած առաջարկ։

«Գազայի բնակչությանն աքսորելու գաղափարը չի կարելի լուրջ ընդունել։ Ոչ ոք ուժ չունի պաղեստինցի ժողովրդին պարտադրելու երկրորդ Նաքբան»,- հայտարարել է Էրդողանը։

Նաքբան արաբերենից թարգմանաբար նշանակում է «աղետ», վերաբերում է 1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմի ընթացքում պաղեստինցիների զանգվածային տեղահանմանը և ունեզրկմանը:

«Մենք հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը՝ ամբողջությամբ դադարեցնելով առևտուրն Իսրայելի հետ։ Մարդասիրական օգնություն ուղարկելուց բացի՝ մենք գործադրել ենք բոլոր ջանքերը, որպեսզի այդ հարձակումների համար մեղավորները կանգնեն արդարադատության առջև։ Իսրայելի իշխանություններին նախ պետք է մեղադրանք առաջադրվի իրենց հասցրած ավերածությունների համար։ Գազայի վերականգնումը պետք է սկսել Իսրայելից հավաքագրված միջոցներով»,- նշել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ Գազայի վերականգնման ֆինանսական արժեքը գնահատվում է մոտ 100 միլիարդ դոլար, գումար, որը, նրա պնդմամբ, պետք է վճարեն Իսրայելը և վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը:

«Գազայի բնակիչներին աքսորելու համար նոր վայրեր փնտրելու փոխարեն՝ Նեթանյահուն պետք է կենտրոնանա իր պատճառած ավերածությունները վերականգնելու համար անհրաժեշտ 100 միլիարդ դոլարի ապահովման վրա»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄն նախագահ Դոնալդ  Թրամփն առաջարկել էր Գազան հանձնել ԱՄՆ վերահսկողությանը, իսկ պաղեստինցիներին՝ այնտեղից հեռանալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի