PKK-ի բանտարկված առաջնորդ Օջալանը շուտով «պատմական կոչ» կանի․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն

Լուրեր

10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
Բոլորը

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների իրավահավասարություն և ժողովրդավարություն (DEM) կուսակցությունը հայտարարել է, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը շուտով «պատմական կոչ» կանի՝ թուրքական պետության հետ տասնամյակներ տևած հակամարտությունը դադարեցնելու քաղաքական ջանքերի ֆոնին: Այս մասին խորհրդարանում կուսակցության խմբակցությունում հայտարարել է DEM կուսակցության համանախագահ Թունջեր Բաքիրխանը, փոխանցում է Bianet-ը։

«Ընդդիմությունը և հասարակությունը ցանկանում են, որ սա վերաճի խաղաղ գործընթացի։ Մենք չպետք է բաց թողնենք այս պատմական հնարավորությունը։ Թունավոր լեզուն կարող է հետ մղել այս պատմական գործընթացը։ Մենք ձգտում ենք քրդական հարցի լուծում գտնել ժողովրդավարության և օրենքի միջոցով։ Մինչ Օջալանը կոչ է անում հակամարտությունները բերել օրինական հիմքի, կառավարության լեզուն պետք է համապատասխանի դրան։ Պարոն Օջալանը պատրաստվում է առաջիկա օրերին պատմական կոչ անել քրդական խնդրի արմատական ​​և մշտական ​​լուծման համար՝ ժողովրդավարական Թուրքիայի կառուցման նպաակով։ Մենք աջակցում ենք այդ կոչին և կանգնած ենք դրա թիկունքում: Կոչ ենք անում կառավարությանը կատարել իր դերը այս պատմական կոչին համապատասխան»,- ասել է նա։

DEM-ի ներկայացուցիչը նշել է նաև, որ գնդակն այժմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշտում է։

«Միլիոնավոր մարդիկ հիմա սպասում են ժողովրդավարացման գալուն, մենք սպասում ենք վստահության ամրապնդման քայլերի։ Դանդաղելու փոխարեն պատմության մեջ մտեք որպես համարձակ առաջնորդ: Մենք կողմ ենք հավասար կյանքին։ Մեր ուղղությունն ու ուղենիշը խաղաղության և ժողովրդավարության ճանապարհն է։ Անկախ ամեն ինչից՝ մենք շարունակելու ենք քաջությամբ քայլել այս ճանապարհով»,- ասել է Բաքիրխանը:

Հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանելով՝ նա Աբդուլլահ Օջալանի կոչի մասին ասել է. «Դա կարող է լինել մինչև փետրվարի 15-ը կամ դրանից հետո»:

Հարցին՝ կրկին այցելելո՞ւ են Օջալանին, Բաքիրխանը պատասխանել է․ «Դեռ հստակություն չկա, սպասում ենք զանգի»։

Հավելենք, որ ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Օջալանը կարող է դիմել իր կողմնակիցներին՝ զենքերը վայր դնելու և Թուրքիայի հետ երկարամյա զինված առճակատումը դադարեցնելու կոչով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի