Աբդուլլահ Օջալանը կարող է զինաթափման կոչ անել PKK-ին․ թուրքական ԶԼՄ-ներ

Լուրեր

05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
Բոլորը

Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ, ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանը կարող է դիմել իր կողմնակիցներին՝ զենքերը վայր դնելու և Թուրքիայի հետ երկարամյա զինված առճակատումը դադարեցնելու կոչով, գրում է Turkiye-ն։

Լրատվամիջոցը նշում է, որ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) պատվիրակների հանդիպումները քաղաքական կուսակցությունների հետ ավարտվել են, որոնց ընթացքում նրանք տեղեկացնում էին Օջալանի հետ պատմական հանդիպման մասին։

Նշվում է նաև, որ երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարի 15-ին, սակայն հստակ ժամկետ դեռ որոշված ​​չէ։ Միաժամանակ, իշխանական թևը նույնպես չի ցանկանում, որ գործընթացը երկարաձգվի։ Եթե ​​կոչ արվի, ապա կա վճռականություն, որ Օջալանն անհրաժեշտ քայլը կանի երկրորդ կամ երրորդ հանդիպման ժամանակ։

Ըստ լրատվամիջոցի՝ երկրորդ կամ երրորդ հանդիպումից հետո Օջալանը կոչ է անելու կազմակերպության ճյուղերին Սիրիայում, Իրաքում և Եվրոպայում։ Նշվում է, որ Օջալանը «ինքնավարության կամ դաշնության» պահանջ չունի, և որ նա կխնդրի կազմակերպությանը հրաժարվել այդ պահանջներից և դադարեցնել զինված պայքարը։ Կուլիսներում գնահատականներ են տարածվում, թե ինչ եղանակով է լինելու այդ կոչը։ Թեև մեծ հավանականություն կա, որ Օջալանը կարող է ձեռագիր տեքստ փոխանցել, սակայն ենթադրվում է, որ նա կարող է աուդիո-վիդեո զանգով հանդես գալ իշխանությունների թույլտվությամբ։

TGRT News-ի Անկարայի ներկայացուցիչ Ֆաթիհ Աթիքն էլ  հայտարարել է, որ Օջալանն ամենաուշը փետրվարի կեսերին PKK-ին կոչ կանի վայր դնել զենքերը։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Օջալանը կմնա Իմրալըում՝ իր կյանքի համար վախի և հնարավոր հետևանքների պատճառով։ Գործընթացը սկսվել է մեկ տարի առաջ։ Նրանք, որոնք բանակցում են, միայն DEM կուսակցության անդամներ չեն»,- ասել է նա։

Օջալանի կոչ մասին տեղեկությունները հայտնում են ոչ միայն իշխանամերձ լրատվամիջոցները։ Մասնավորապես, անկախ Gazete Duvar-ը հայտնում է, որ երկրի գլխավոր ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) հետ հանդիպմանը DEM-ի պատվիրակությունը հայտարարել է, որ Օջալանը պատրաստ է զենքերը վայր դնելու կոչ անել, և ժամանակի ընթացքում պարզ կդառնա՝ արդյո՞ք այն արձագանք կստանա։

Թեև կոչի համար հստակ ժամանակացույց չկա, ակնկալվում է, որ դա տեղի կունենա երկու կամ երեք այցելություններից հետո: Այնուամենայնիվ, անհասկանալի է, թե PKK-ն ինչպես կարձագանքի Օջալանի կոչին։

Ըստ DEM-ի պատվիրակության հետ հանդիպած քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից հավաքված տեղեկատվության՝ պատվիրակության անդամներն Օջալանի զինաթափման կոչի դիմաց որևէ պահանջ չեն նշել։ Պատվիրակությունը զգույշ է եղել, որպեսզի այս գործընթացը չընկալվի որպես սակարկություն։ Չեն քննարկվել նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են Օջալանի անձնական պայմանները, պատժի ներման կամ տնային կալանքի հնարավորությունը։

Լրատվամիջոցը հայտնում է, որ DEM կուսակցության պատվիրակությունը, որը հիմնականում ավարտել է քաղաքական հանդիպումները, կայցելի նաև բանտարկված քուրդ քաղաքական գործիչներ Սելահաթթին Դեմիրթաշին, Ֆիգեն Յուքսեքդաղին և Լեյլա Գյուվենին։ Դրանից հետո տեղի կունենա երկրորդ այցը Օջալանին։ Այս հանդիպումից հետո սպասվում է Օջալանի ավելի կոնկրետ հայտարարությունը՝ ավելի հստակ ճանապարհային քարտեզով։

Էմմա Չոբանյան