Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանը, Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ, նախորդ շաբաթ Լոնդոնում մասնակցել են International Alert-ի (անկախ միջազգային խաղաղարար բարեգործական կազմակերպություն) և RUSI-Royal United Services Institute for Defence and Security Studies-ի (Միացյալ Թագավորության առաջատար անկախ վերլուծական կենտրոնը՝ պաշտպանության և անվտանգության ոլորտում) համատեղ աշխատաժողովին, որը նվիրված է եղել տարածաշրջանում տեղի ունեցող առանցքային քաղաքական զարգացումների և իրավիճակի վերաբերյալ քննարկումներին․ այս մասին հաղորդագրություն է հրապարակվել Հայկական խորհրդի և International Alert-ի սոցցանցային պաշտոնական էջերում։

 

 

Աշխատաժողովը International Alert-ի՝ Հարավային Կովկասում հակամարտության գծերից այն կողմ երկխոսությունն ու փոխըմբռնումը խթանելուն ուղղված շարունակական աշխատանքի մի մասն է, որն իրականացվում է Երևանի մամուլի ակումբի և Բաքվի մամուլի ակումբի հետ համագործակցությամբ։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել  հակամարտության ռիսկերի նվազեցման, տարածաշրջանային կապերի ամրապնդման ու կայուն խաղաղության հեռանկարների ընդլայնման հնարավորություններին։

«Հարավային Կովկասը շարունակում է գտնվել էական քաղաքական փոփոխությունների փուլում, որտեղ ներքաղաքական զարգացումները, երկկողմ դիվանագիտությունն ու ավելի լայն աշխարհաքաղաքական գործընթացները գնալով ավելի փոխկապակցված են դառնում։

Այս փոփոխությունները խորությամբ հասկանալու, հակամարտությունների նկատմամբ զգայուն մոտեցում ցուցաբերելու, փոխադարձ վստահությունն ու ըմբռնումը խթանելու համար կարևոր է շարունակական երկխոսությունը հայ, ադրբեջանցի և միջազգային փորձագետների միջև։

Նման ձևաչափով շարունակական քննարկումները կարևոր հնարավորություն են ստեղծում տարածաշրջանի վերաբերյալ ընդհանուր պատկերացումների ձևավորման, ինչպես նաև քաղաքական որոշումների և հանրային քննարկումների համար անհրաժեշտ վերլուծությունների ու մոտեցումների մշակման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Աշխատաժողովին մասնակցել են տարածաշրջանի առաջատար փորձագետներ, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, Մեծ Բրիտանիայի Արտաքին համագործակցության և զարգացման գրասենյակի Կենտրոնական Ասիայի և Արևելյան հարևանների հարցերով փոխտնօրեն Մարկ Քլեյթոնը, ինչպես նաև Միացյալ Թագավորության վերլուծաբաններ և քաղաքականություն մշակողներ։