Օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոնը Լոս Անջելեսի հրդեհի հետևանքով կորցրել է մեդալներն ու տունը

Լուրեր

09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
Բոլորը

Հինգակի օլիմպիական չեմպիոնը կորցրել է բոլոր մեդալները և իր տունը։ Լոս Անջելեսում տեղի ունեցած սարսափելի հրդեհը ազդում է նաև սպորտի վրա․ գրում է armsport-ը։

Կալիֆոռնիայում այժմ հայտարարված է արտակարգ իրավիճակ։ Հրդեհը տարածվել է 11 հազար հեկտար տարածքով՝ ոչնչացնելով ավելի քան երկու հազար կառույց։

Տուժել է լողորդ Գերի Հոլ կրտսերը, որը երեք Օլիմպիական խաղերում անընդմեջ նվաճել էր ոսկե մեդալներ՝ Ատլանտայից մինչև Աթենք։ Նրա բոլոր մրցանակները ոչնչացել են հրդեհի հետևանքով, ինչպես նաև իր բնակարանը։

Այրվել է նաև «Գոլդեն Սթեյթ Վորիորս» թիմի գլխավոր մարզիչ Գոլդեն Սթեյթ Վորիորս մանկության տունը։ Այդ վայրը, որտեղ նա մեծացել էր, ամբողջությամբ ոչնչացել է։ Սակայն ամենակարևորը, որ նրա մայրը, որը ապրում էր այնտեղ, անվնաս է։

Հրդեհի վտանգավոր գոտիներից տարհանված հարյուրավոր ընտանիքների թվում են նաև «Կլիպերսի» աստղ Կավայ Լեոնարդի և «Լեյքերսի» մարզիչ Ջեյ Ջեյ Ռեդիկի հարազատները։

Միացյալ Նահանգների գլխավոր առաջնություններում խաղերն արդեն հետաձգվում են։ NHL-ը տեղափոխել է «Լոս Անջելեսի» և «Կալգարիի» միջև հանդիպումը, իսկ NBA-ն պատրաստվում է նույնը անել «Լեյքերսի» հաջորդ խաղի համար։

Կան կանխատեսումներ, որ հրդեհը կարող է հասնել նաև «Ռոուզ Բոուլ» մարզադաշտին, որտեղ 1994 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության վճռորոշ խաղերն են կայացել։ Այդտեղ է տեղի ունեցել նաև Ռոբերտո Բաջոյի լեգենդար վրիպումը 11 մետրանոց հարվածից։

Նշվում է, որ այս պահի դրությամբ ոչ ոք չի կարող ասել, թե երբ կավարտվի այս մղձավանջը։