Տուժելու է բիզնեսը․ արտադրողականությունը կպակասի․ տնտեսագետը՝ աշխատաժամանակը կրճատելու մասին

Լուրեր

25.04.2025 | 23:30
Հայաստանի երիտասարդների հավաքականը սամբոյի Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով գրավեց երկրորդ տեղը
25.04.2025 | 23:13
Թուրքիայի խորհրդարանում միակ քրիստոնյա պատգամավորը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
25.04.2025 | 22:59
Երևանն ու Նիցցան դիտարկում են գործակցության նոր ծրագրեր
25.04.2025 | 22:47
Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը անցել են եզրափակիչ փուլ. Աշխարհի գավաթ
25.04.2025 | 22:20
Նարիշկինը խոսել է Բաքու կատարած այցի ընթացքում Սիրիայի հատուկ ծառայության ներկայացուցչի հետ հանդիպման մասին
25.04.2025 | 22:06
Ստամբուլում նոր երկրաշարժ է գրանցվել
25.04.2025 | 21:56
ՊԵԿ նախագահը աշխատանքային այցով կմեկնի Իրան
25.04.2025 | 21:42
Բաքվում շինծու գործերով դատական նիստում Արկադի Ղուկասյանը հերքել է իր մասին «տուժողներից» մեկի հայտարարությունը
25.04.2025 | 21:30
Հղի կնոջ և չծնված երեխայի մահից 3 տարի անց մեղավորները պատժված չեն․ ինչու է գործը ձգձգվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2025 | 21:15
«Ամբողջ գիշեր ջուր ենք կրել». 4 անչափահասները տատի հետ ապրում են անմարդկային պայմաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2025 | 21:02
Ապրիլի 28-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.04.2025 | 20:49
Մերժում ենք Թրամփի, նրա բոլոր նախորդների և այլ արևմտյան առաջնորդների ապրիլի 24-ի ուղերձները․ Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ
25.04.2025 | 20:35
Պուտինի և Ուիթկոֆի հանդիպումը 3 ժամ է տևել. քննարկվել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների վերսկսման հնարավորությունը
25.04.2025 | 20:25
Ըստ նախնական տվյալների՝ սահմանապահ զորքերի զինծառայողը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք. ԱԱԾ
25.04.2025 | 20:13
Ստորագրվել է կենսաչափական համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիրը
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով 7 ժամ օրական 8-ի փոխարեն, շաբաթական 35 ժամ, 40-ի փոխարեն՝ պահպանելով աշխատավարձը։ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։ 

Հիմնավորման մեջ նշվում է, որ ըստ տնտեսագիտական հետազոտությունների, աշխատանքային ժամերի կրճատումը կարող է բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը՝ աշխատողների ավելի արդյունավետ աշխատանքի միջոցով և միջազգային փորձը և առանձին հետազոտությունները ցույց են տալիս, որ շաբաթական աշխատաժամանակի կրճատումը բացասաբար չի ազդում տնտեսության վրա։ Նախագծի վերաբերյալ Factor.am-ը զրուցել է տնտեսագետ, Գործատուների միության անդամ Գագիկ Մակարյանի հետ։ 

– Ինչպե՞ս եք գնահատում առաջարկվող փոփոխությունները և ինչպիսի՞ն կլինի դրանց ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա, եթե նախագիծն ընդունվի։ 

– Առաջարկվող փոփոխությունը ՀՀ տնտեսության համար ռիսկեր է պարունակում։ ՀՀ տնտեսությունը մրցունակության լուրջ խնդիրներ ունի, տնտեսական զարգացման համար մենք ահագին ջանքեր պետք է դնենք և համախմբենք մեր ռեսուրսները և դրանում կարևոր դեր ունի նաև աշխատաժամանակը։ Հաշվի առնելով այն փաստը, որ մեր աշխատանքի արտադրողականությունը շատ ցածր է, մի քանի անգամ զիջում է եվրոպական ստանդարտներին, եթե հիմա 1 ժամ էլ կրճատենք, դրանով նաև ընդհանուր արտադրողականությունն ենք կրճատում։ Եվրոպայում տարեկան արտադրողականությունը 110-130 հազար դոլար է 1 անձի հաշվով, Հայաստանում այդ թիվը մոտավորապես 8 անգամ պակաս է։ 7 ժամում նույն աշխատուժը նույն արտադրողականությամբ 8 ժամին չի փոխարինի։ Մեր աշխատուժի արտադրողականությունը չի բարձրանում։ Մեր կադրերը և տարիքի, փորձառության, հմտությունների առումով ցածր են, մրցունակ չեն, հետևաբար մեր ստեղծած ՀՆԱ-ն չի ավելանալու, քիչ աշխատելով՝ հակառակը, պակասելու է։ Ես անհանգստանում եմ, որ մենք չենք կարողանալու տնտեսական զարգացման խնդիրները լուծել։ Նաև խնդիր է դրվում, որ աշխատավարձը չի փոխվելու, այսինքն՝ պետությունը շարունակելու է իր եկամուտները ստանալ, ու դա կատարվում է բիզնեսի հաշվին։ Բիզնեսը, քանի որ քիչ աշխատեցնելու պարտականություն ունի, հետևաբար այդքան եկամուտներ չի ստանալու, բնականաբար։ Բիզնեսի ընդհանուր արտադրողականությունը կպակասի։ Սա նաև նշանակում է, որ կպակասի նաև ԱԱՀ-ն ու շահութահարկը։ Չեմ հասկանում՝ պետությունը ինչ խնդիր է ուզում լուծել։ 

– Հիմնավորումների մեջ նշվում է, որ աշխատաժամանակի կրճատումը կարող է ավելացնել արտադրողականությունը, բացի այդ՝ տեխնոլոգիական զարգացումն է նշվում։ Սրանք բավարար հիմնավորումներ չե՞ն։ 

– Տեխնոլոգիական զարգացումների վերաբերյալ ինչ-որ թվեր են բերվում, որ ընկերություններ են դիմել, պետական աջակցություն են ստացել, նոր սարքավորումներ են բերել, բայց մեզ մոտ դեռ արտադրողականության այդ մակարդակը չէ։ Խնդիրն այն է, որ այդ մոդեռնիզացիան, որ կատարվել է, քաոտիկ բնույթ է կրել։ Մի ոլորտում այնպիսի քանակների ձեռնարկություններում չեն արվել, որ այդ ճյուղը սկսի արագ զարգանալ, արտադրողականությունը այդ ճյուղում մեծանա։ Մի հատ այս ճյուղը, մի հատ այն ճյուղը, մեկը Երևանում, մյուսը մարզում․․․ այդպես չի լինում։ Դա դեռ այդպիսի էֆեկտ չի առաջացրել։ Բացի սարքավորումներից արտադրողականության մեջ մեծ դեր ունի աշխատուժը։ Մարդկային աշխատուժի որակը չի լավացել, կրթական համակարգը դեռևս չի հասցնում ոչ քանակապես ապահովել, ոչ էլ կրթությամբ։ Ինչի՞ հաշվին պետք է արտադրողականությունը բարձրանա, եթե նույն մարդիկ են աշխատում։ Նշանակում է՝ պետությունը ընդունո՞ւմ է, որ աշխատուժը հոգնա՞ծ է։ 1 ժամ որ քիչ աշխատի, ավելի ոգևորված ու ավելի ակտի՞վ կաշխատի։ 

– Իսկ ի՞նչ է անհրաժեշտ արտադրողականության բարձրացման համար։ 

-Որպեսզի աշխատուժը լինի արտադրողական, ուրիշ գաղտնիքներ կան․ դա հմտությունն է, որը կրթությունով պետք է բարձրացնել, կարողությունները և առողջությունը։ Շատ մարդիկ հիվանդ են, պետք է առողջ լինեն, որ արտադրողականությունը բարձրանա։ Եվ երրորդը՝ տարիքային ցենզը։ Մեզ մոտ տարիքային վերափոխումը և երիտասարդների ներգրավումը շատ դանդաղ է կատարվում՝ նույնիսկ համարյա մոտ է 0-ին։ ՏՏ-ում է, այն էլ ՏՏ-ն հիմնականում աշխատում է դրսի համար։ 

– Աշխատաժամի կրճատումը չի՞ նպասի մարդկանց առողջական խնդիրների նվազմանը։ Նախագծի մեջ որպես հիմնավորում է նշվում նաև երկար աշխատաժամանակի դեպքում առողջական խնդիրների վատթարացումը։ 

– 8 ժամը երկար չէ, շատ երկրներում ընդունված ժամանակ է։ Եթե որոշ երկրներ անցել են 7 ժամի, դա միայն նրա շնորհիվ է, որ այնտեղ, իրոք, արտադրողականությունը բարձր է, և՛ աշխատուժն է շատ հմուտ, և՛ շատ արագ է աշխատում, և՛ նրանց տեխնիկան է լավը։ Հայաստանում ավտոմատիզացիայի մակարդակը ցածր է։ Մենք կարող է դրանով սոցիալական կամ առողջապահական խնդիր ենք լուծում, կամ պարզապես սիրաշահում ենք մարդկանց։ 

Անժելա Պողոսյան