Հայաստանում 67 հազար ինքնակամ կառույցներ «հերթագրվել» են հաշվառման

Լուրեր

04.04.2026 | 20:03
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
04.04.2026 | 19:39
Թրամփը խոստացել է, որ Իրանի վրա «48 ժամից դժոխք կիջնի»
04.04.2026 | 19:00
Ինձ ասում են՝ Աննա Հակոբյանին նկարել եք, իսկ տիկին Բելլայի՞ն, դա ի՞նչ հարց է, շոու մի՛ փնտրեք. Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 18:23
Իրանը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով
04.04.2026 | 17:58
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար նոր հնարավորություն․ մեկնարկել է 2026-ի դրամաշնորհային ծրագիրը
04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
Բոլորը

2024 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ՝ Կադաստրի կոմիտեն ստացել է շուրջ 67 հազար ինքնակամ կառույցների հաշվառման փաթեթ։ Factor.am-ը Կոմիտեից պարզել է, որ դրանցից շուրջ 60 հազարը քաղաքներում են, իսկ մնացածը՝ գյուղական համայնքներում։

Ինքնակամ կառույցների սեփականատերերի այս ակտիվությունը պայմանավորված է 2022 թվականի հունվարին Կառավարության ընդունած որոշմամբ, ըստ որի՝ քաղաքացիները պարտավոր են իրենց ինքնակամ կառույցները հաշվառել՝ Երևանում՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, ՀՀ մյուս քաղաքներում՝ մինչև 2024թ. հունվարի 1-ը, գյուղական համայնքներում՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:

Այս ժամկետներում չհաշվառված ինքնակամ կառույցները ենթակա են քանդման համայնքի ղեկավարի կողմից՝ առանց դատարանի վճռի: 

«Երկրում այս քանակի ապօրինի կամ ինքնակամ շինությունների ծավալն արդեն պետական ինստիտուտների թերի կայացվածության կարևոր վկայությունն է»,- 2022 թվականի Կառավարության առաջին նիստում ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նոր ինքնակամերի առաջացումը կանխելու նպատակով 2021 թվականին ՀՀ բոլոր բնակավայրերի համար իրականացվել են օդատիեզերանկարահանման աշխատանքներ, որոնց հիման վրա Կադաստրի կոմիտեում ստեղծվել են օրթոֆոտոհատակագծեր (օրթոլուսանկարներ)։

Թե այս ինքնակամերից քանի՞սն են առանձնատներ, Կոմիտեից Factor.am-ին պատասխանել են, որ շինության տեսակով պայմանավորված՝ առանձին հաշվառում չի իրականացվում, հետևաբար, դրանց քանակի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ։

Հաշվառումից հետո, ըստ «Քաղաքաշինության մասին օրենքի», շենքերի կառուցման ավարտը փաստագրվում է շինարարության ավարտական ակտով, որից հետո տրվում է շահագործման թույլտվություն: Ավարտված շինարարական օբյեկտի շահագործումը թույլատրվում է միայն շահագործման թույլտվությունը ձևակերպելուց հետո:

Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միության նախագահ Արայիկ Հակոբյանի կարծիքով՝ լինում են դեպքեր, երբ շինությունը հաշվառված է, բայց սեփականատերը չի դիմում ավարտական ակտ ստանալու՝ գույքահարկից խուսափելու կամ այն նվազեցնելու միտումով․ «Կիսակառույց և ավարտված շինության գույքահարկերը տարբեր են լինում, այսինքն՝ կադաստրային արժեքը, հարկման բազան է տարբեր լինում, և դրանով է պայմանավորված հարկի չափի տարբերությունը»։

Հակոբյանի դիտարկմամբ՝ ավարտական ակտ չստանալու պատճառը կարող է նաև տեխնիկական խնդիր լինել․ օրինակ՝ շինությունը կառուցվել է 2010 թվականին, 2012-ին թույլտվության ժամկետն ավարտվել է, և ներկայում Երևանի քաղաքապտերանը նոր շինթույլտվություն չի տա, քանի որ կառուցված է, նաև ավարտական ակտ չի տա, քանի որ շինթույլտվությունն ուժի մեջ չէ․ «Օրենքով՝ այն համարվում է ինքնակամ կառույց։ Եվ եթե Երևանում մինչև 2023 թվականը չեն դիմել հաշվառելու, այդ շինությունն օրինականացնելու որևէ հիմք չկա այս պահին։ Այդպիսի շատ շինություններ կան, որ ինքնակամ են, հաշվառված չեն, պետությանը ո՛չ հարկ ու տուրք է գալիս, ո՛չ էլ այդ մարդիկ կարողանում են օրինականացնել, բայց մարդիկ, միևնույն ժամանակ, օգտագործում են շինությունը։ Այս պահին դրան օրենսդրորեն որևէ լուծում չկա, և եթե օրինականացման ենթակա չէ, ենթակա է քանդման»։

Գայանե Խաչատրյան