Գիտության համար սարդի 1  նոր տեսակ, ՀՀ ֆաունայի համար՝ ջրարջերի 10 նոր տեսակ․ ԳԱԱ գիտաշխաըողների հայտնաբերությունները

Լուրեր

30.04.2026 | 19:33
Քվե՝ վարկի դիմա՞ց․ ինչպես է Սամվել Կարապետյանը մեկնաբանում իր ուժին վերագրվող ընտրակաշառքի դեպքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:25
Brent տեսակի նավթի գինը հասել է 2022թ․ փետրվարից ի վեր ամենաբարձր մակարդակին
30.04.2026 | 19:12
Ադրբեջանում Ուկրաինայի հարցով բանակցություններ անցկացնելու մասին դեռևս խոսք չկա. Պեսկով
30.04.2026 | 19:00
Ինչպե՞ս հրաժարվենք ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթից, եթե այլընտրանք չունենք․ սխալ է անվտանգությունը մերկ թողնել․ Վահան Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 18:53
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
30.04.2026 | 18:51
ԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակով
30.04.2026 | 18:41
ԵՄ-ն 8.55 միլիոն եվրո է հատկացրել Հայաստանի կրթական բարեփոխումներին
30.04.2026 | 18:30
Հնդկաստանն ու Հայաստանը ռազմական տեխնիկայի համատեղ մշակում են սկսել. The Indian Express
30.04.2026 | 18:19
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագծին
30.04.2026 | 18:10
Ռուս սահմանապահները փուլ առ փուլ կհեռացվեն // ԵԽ-ն Հայաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 18:03
ՌԴ-ից հացահատիկ և պարարտանյութեր Ադրբեջանից Հայաստան են ուղարկվել
30.04.2026 | 18:02
Ազգային ժողովի խորհուրդը նիստ է գումարել
30.04.2026 | 17:58
Այսօր կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության համար
30.04.2026 | 17:50
Նահանջ՝ 16 տեղով. ինչու է ՀՀ-ն զիջել դիրքերը մամուլի ազատության ինդեքսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 17:45
Ինչո՞ւ եք պատերազմի օրերին հավասարության նշան դրել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատողները հայտնաբերել են գիտության և Հայաստանի ֆաունայի համար նոր տեսակներ և ապրելավայրեր։

«Փորձարարական կենդանաբանության լաբորատորիայի աշխատակիցների հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է սարդերի Eresidae ընտանիքին պատկանող գիտության համար նոր 1 տեսակ, գրանցվել է ՀՀ ֆաունայի համար սարդակերպերի նոր 50, լվիճների 23 տեսակ: Երիտասարդ գիտաշխատող Անուշիկ Խաչատրյանի թեկնածուական թեզի կատարման շրջանակում հայտնաբերվել է ՀՀ ֆաունայի համար ջրարջերի 10 նոր տեսակ։

Արդյունքների վերաբերյալ տպագրվել են գիտական հոդվածներ մի շարք հայտնի միջազգային և ազգային գիտական հրատարակություններում, ինչպիսիք են Springer Nature-ը, Acta Agriculturae Slovenica (University of Ljubljana), Arab Journal Of Plant Protection, Euroasian Entomological Journal, Biodiversity, Indian Journal of Entomology»,- ասված է ՀՀ ԳԱԱ-ի տարածած հաղորդագրությունում։

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում հայտնաբերվել են Դարևսկու իժի նոր ապրելավայրեր։ Աշխատանքներն իրականացվել են Սենտ-Լուիսի կենդանաբանական այգու գիտաշխատողների հետ համատեղ, գիտական ղեկավարն է կենսաբանական գիտությունների թեկնածու Լևոն Աղասյանը։ Տպագրվել է հոդված Herpetological Review ամսագրում։

Նշվում է, որ Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում Հայաստանում առաջին անգամ ճագարների օրգանիզմում հայտնաբերվել են դիկրոցելիա մակաբույծի ձվեր: Ձվերն օվալաձև են, խիտ թաղանթով, լեղու հետ ընկնելով տիրոջ աղիներ, արտազատվում են արտաքին միջավայր։ Մակաբույծի զարգացումը կատարվում է տիրափոխությամբ․ միջանկյալ տերը Helicella և այլ ցեղի ցամաքային խխունջներն են, իսկ լրացուցիչ տերը` Formica ցեղի մրջյունները: Ճագարները և այլ վերջնական տերեր վարակվում են, երբ նրանք խոտի հետ ուտում են վարակված՝ դիկրոցելիաների մետացերկարիա պարունակող մրջյուններին: Վարակված ճագարների մոտ դիտվում է արտադրողականության նվազում, մարսողական համակարգի խանգարումներ և ընդհանուր հյուծվածություն։ Գիտական ղեկավարն է կենսաբանական գիտությունների թեկնածու Մարինե Վարդանյանը։ Տպագրվել է հոդված «Internationl Journal of Agriculture and Biosciences»-ում։

Գիտության համար նոր տեսակների գրանցումը լույս է սփռում էվոլյուցիոն գործընթացների վրա՝ բացահայտելով, թե ինչպես են տեսակները հարմարվում իրենց միջավայրին և ժամանակի ընթացքում զարգանում: Նրանց բազմազանության ըմբռնումն օգնում է պարզաբանել էկոհամակարգի դինամիկան և փոխկախվածությունը: Նոր տեսակների հայտնաբերումն ու մոնիտորինգը կարող են վաղ նախազգուշացումներ տալ էկոհամակարգերի վիճակի և շրջակա միջավայրի փոփոխությունների մասին: