Փաշինյանը երեք ավտոմեքենա է կրճատել Արդարադատության նախարարությունում

Լուրեր

26.05.2026 | 16:23
ՀՀ կառավարությունը հաղթել է «Սանիթեք»-ի դեմ միջազգային արբիտրաժային վեճում
26.05.2026 | 16:16
Բելգիայում դպրոցական ավտոբուսը բախվել է գնացքին․ 4 զոհ կա
26.05.2026 | 16:06
Մեկնարկեց Միրզոյան-Ռուբիո փակ հանդիպումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 16:03
CIES-ը Էդուարդ Սպերցյանին ընդգրկել է ՌՊԼ-ի խորհրդանշական հավաքականում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.05.2026 | 16:00
Ռուբիոն ժամանեց Երևան. նրան դիմավորեց Արարատ Միրզոյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 15:55
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի միասնականության անհրաժեշտության մասին
26.05.2026 | 15:51
ԱԺ նիստն այդպես էլ չկայացավ․ քվորում չապահովվեց
26.05.2026 | 15:45
Շոյգուն պնդում է, թե Հայաստանի տարածքի վրա ոչ ոք չի հարձակվել
26.05.2026 | 15:37
Իրանը հայտարարել է ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին և զգուշացրել՝ հրադադարի խախտումներին խիստ պատասխան կտրվի
26.05.2026 | 15:30
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ժամանումը Երևան. ՈՒՂԻՂ
26.05.2026 | 15:28
Էս պադվալում հիմա գտնվում են քաղբանտարկյալներ. ԼՀԿ-ն քարոզարշավը սկսեց ԱԱԾ-ի դիմացից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 15:27
Մանրամասներ` Ռուբիոյի Երևան այցի գրաֆիկից
26.05.2026 | 15:12
«Հայաստան» դաշինքի հանդիպումը Քաջարանում. ՈՒՂԻՂ
26.05.2026 | 15:10
Ռուբիոն Երևանում հուշագիր կստորագրի // Ընտրությունների մասնակից ուժերը պակասեցին մեկով․ ԼՈՒՐԵՐ
26.05.2026 | 15:00
Թույլատրելի՞ է «սատկացնելու», «կզացնելու» մասին խոսույթը. Նիկոլ Փաշինյանի ելույթների առնչությամբ Քննչական կոմիտեն վարույթ չի նախաձեռնել
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն արդարադատության նախարարությունում երեք ծառայողական ավտոմեքենա է կրճատել։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Սրբուհի Գալյանի ղեկավարած գերատեսչությունից։

Ըստ կառույցից ստացված պատասխանի կրճատվում են Hyundai Tucson, KIA Optima 2,4 և Wolkswagen Jetta մակնիշի ավտոմեքենաները, որոնց արժեքներն են համապատասխանաբար 9 մլն դրամ, 13 մլն դրամ և 8,5 մլն դրամ։ Նախարարությունից Factor.am-ին հայտնել են, որ այս ավտոմեքենաները մինչ այս նախատեսված են եղել անձնակազմի ընդհանուր օգտագործման համար։ Նախարարությունում այժմ մնում է մեկ ծառայողական ավտոմեքենա, որը սպասարկելու է նախարար Սրբուհի Գալյանին։ Այն 2015 թվականին արտադրված և նույն թվականին նախարարության կողմից ձեռք բերված Toyota Camry 2,5 մակնիշի ավտոմեքենա է՝ 15 մլն դրամ արժեքով։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ նոյեմբերի 14-ին հայտարարել էր, թե կառավարության ավտոմեքենաների թիվը 20%-ով կրճատվել է։ Վարչապետը, սակայն, չէր նշել, թե որ տարվա ցուցանիշի հետ է համեմատությունը։ Factor.am-ն ուսումնասիրել էր Փաշինյանի պաշտոնավարման շրջանում ծառայողական մեքենաների թիվը և պարզել, որ 20 տոկոսի կրճատում երբևէ չի եղել։

Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությանը զուգահեռ մի տեսանյութ էր հրապարակել, որտեղ գրիչով նշումներ է անում թղթի վրա, նա կից գրել էր՝ կրճատում է ծառայողական մեքենաները, իսկ Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում նշել էր, որ այս հարցով «կացնային» մոտեցում է դրսևորելու։

Factor.am-ը երկու տասնյակ գերատեսչությունների է հարցումներ ուղարկել՝ ծառայողական մեքենաների կրճատման վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար, որտեղից դեռ պատասխաններ չենք ստացել։

Նարեկ Կիրակոսյան