Իմ կալանքը ծառայում է Ադրբեջանի բռնապետության և նրա հանցակից ռուսական կայսրության շահերին․ Ադրբեջանում բանտարկված դիվանագետ

Լուրեր

22.06.2026 | 22:57
Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ այրվել է ննջասենյակը՝ գույքով
22.06.2026 | 22:34
ԱՄՆ-ը 60-օրյա լիցենզիա է տրամադրել իրանական նավթի առևտրի համար
22.06.2026 | 22:17
Ով չի մասնակցի ընտրությունների ճակատագիրը որոշելուն․ նոր միջնորդություններ են սպասվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:08
Դպրոցները փակվել են, Ֆրանսիայի կեսից ավելին ռեկորդային շոգի պատճառով կարմիր գոտում է
22.06.2026 | 21:54
Զախարովան հայտարարել է, թե Երևանը, իբր, «ճնշում է ՌԴ-ի հետ համագործակցությանը կողմնակից գործիչներին»
22.06.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.06.2026 | 21:14
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքները
22.06.2026 | 21:00
Ստվերվել են ընտրությունների արդյունքները, այդ թվում՝ 3 ընտրատեղամասում վերաքվեարկություն չնշանակելու պատճառով․ Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 20:54
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու. Մարթա Կոս
22.06.2026 | 20:43
Բաքուն ԱԳՆ է կանչել ԵԽ գրասենյակի ղեկավարին ու բողոք հայտնել ՄԻԵԴ-ի՝ Ապրիլյան քառօրյայի մասնակից հայ մայորի խոշտանգման վճռի կապակցությամբ
22.06.2026 | 20:30
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 25-29-ը՝ Երևանում և Գյումրիում
22.06.2026 | 20:16
Հունիսի 23-ի գիշերը Քանաքեռ-Զեյթունում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն. պատուհանները փակ պահել
22.06.2026 | 20:00
ՍԴ-ում ընտրակեղծիքների ողջ ծավալը կներկայացնենք․ հույսներս չենք կորցրել, որ ՍԴ-ն կգտնվի իր բարձրության վրա․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 19:48
3,5 անգամ աճ՝ անվավեր քվեաթերթիկների թվում․ ինչն է բերել նման կտրուկ փոփոխության
22.06.2026 | 19:36
Մայորի մարմինը հուղարկավորել են առանց ձեռքերի և գլխի․ Բաքուն հայ ընտանիքին կվճարի՞ 104 հազար եվրո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր քննարկել է նախկին դիվանագետ Էմին Իբրահիմովի կալանքի ժամկետի երկարաձգման դեմ բողոքը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դատաքննության ընթացքում քննիչը խնդրել է մերժել բողոքը։

Իր հերթին, փաստաբան Ագիլ Լայջը նշել է, որ Իբրահիմովին կալանքի տակ պահելու հիմքեր չկան։ Ըստ պաշտպանական կողմի՝ դեպքի վայրում տեսախցիկների տեսագրությունները ցույց են տվել, որ Իբրահիմովը ո՛չ դանակահարել է ինչ-որ մեկին, ո՛չ էլ այլ հանցագործություն է կատարել։

Ինքը՝ Իբրահիմովը, հայտարարել է, որ կալանավորվել է շինծու մեղադրանքով՝ պատժելու համար «ռուսական իմպերիալիզմը Ադրբեջանի վրա գաղութային իշխանությունը վերականգնելու նպատակով» քննադատության համար։

«Այս գործն ամբողջությամբ շինծու է։ Սա Ադրբեջանում իրականացվող ռեպրեսիաների մի մասն է։ Իմ կալանքն առաջին հերթին ծառայում է ադրբեջանական բռնապետության և նրա հանցակից ռուսական կայսրության շահերին։ Ադրբեջանում բռնապետությունը և ռուսական իմպերիալիզմն աշխատում են ձեռք ձեռքի տված։ Նրանց շահը տարածաշրջանում ժողովրդավարության բոլոր սերմերը ոչնչացնելն ու այստեղ բռնապետությունն ամրապնդելն է: Դա Ադրբեջանում անարդար ռեժիմի ամրապնդումն ու ժողովրդին ստրուկ պահելն է։ Այսօր ադրբեջանական ավտորիտարիզմն ու բռնապետությունը ռուսական իմպերիալիզմի գլխավոր հենասյունն են Կովկասում։ Այս կոռումպացված բռնապետության հիմնական ջատագովը Ռուսաստանն է»,- նշել է Իբրահիմովը։

Նախկին դիվանագետը նաև ասել է, որ դատարանից նույնպես արդար որոշում չի ակնկալում, որովհետև դատական համակարգը համարում է բռնապետական ​​ռեժիմի գործիք։

«Ձեզ որպես գործիք են օգտագործում իրենց գործողությունների համար»,- ասել է նա դատավորներին։

Իբրահիմովի բողոքը չի բավարարվել, և Խաթայի շրջանային դատարանի նոյեմբերի 19-ի որոշումը՝ նրա կալանքը ևս երկու ամսով երկարացնելու մասին, ուժի մեջ է մտել։

Հավելենք, որ  այս տարվա հուլիսի 24-ին Նիզամիի դատարանն Իբրահիմովին 4 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։ Հուլիսի 22-ի կեսօրին Բաքվի մետրոյի «Խալգլար Դոստլուղու» կայարանի մոտ անհայտ անձը հարձակվել էր Իբրահիմովի վրա, իսկ քաղաքացիական հագուստով ուժայիններն անմիջապես հայտնվել էին դեպքի վայրում։ Նրանք Իբրահիմովին բերման էին ենթարկել և տարել ոստիկանական բաժանմունք, նրա նկատմամբ կիրառել էլեկտրաշոկ, որպեսզի ստիպեն հայտնի սմարթֆոնի անվտանգության կոդը։ Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 126.2.4 (խուլիգանական դրդապատճառներով առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 221.1 (խուլիգանություն) հոդվածներով։

Փաստաբանի խոսքով՝ ոստիկանությունը պնդում է, որ Իբրահիմովը դանակահարել է ոմն Քամալ Շյուքուրովին։ Իբրահիմովը հերքում է մեղադրանքները։

Էմին Իբրահիմովը 2007-2020 թվականներին դիվանագիտական ​​ծառայության մեջ է եղել, այդ թվում՝ 2012-2016թթ. եղել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան երկրորդ քարտուղարը, 2016-2020-ին՝ Ուրուգվայում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատարը։ Ի նշան բողոքի 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների կեղծման դեմ՝ Իբրահիմովը հրաժարական է տվել դիվանագիտական ​​ծառայությունից ու հեռացել ԱԳՆ-ից։

Սոցիալական ցանցերում նա պարբերաբար  կոշտ քննադատում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, իշխանություններին վարած քաղաքականության համար, այդ թվում՝ Հայաստանի ու Արևմուտքի հետ հարաբերություններում։ Իրավապաշտպաները նրան կալանավորման պատճառը համարում են նրա վերլուծական աշխատանքն ու իշխանություններին քննադատելը։

Էմմա Չոբանյան