Չարենցի փոխարեն՝ Սևակ. ովքեր կլինեն ՀՀ թղթադրամներին. «Հրապարակ»

Լուրեր

15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
Բոլորը

«Հրապարակ» օրաթերթը գրում է.  «Հայկական դրամի 25-ամյակին ընդառաջ, հունիսի 27-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել հաստատել ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների տեխնիկական բնութագիրն ու պաշտպանական հատկանիշները։ ԿԲ հաղորդագրության մեջ նշված է, որ խորհրդակցելով «Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, մտավորականների հետ», որոշվել է, թե ինչպիսին պետք է լինեն 3-րդ սերնդի նոր թղթադրամները՝ ում պատկերներով։

Իհարկե, պարզ չէ, թե ինչու հենց եկեղեցու և որ մտավորականների։ Սակայն փաստ է, որ կանգ են առել հետեւյալ տարբերակների վրա․ 1 000 դրամ՝ Պարույր Սեւակ, 2 000 դրամ՝ Տիգրան Պետրոսյան, 5 000 դրամ՝ Վիլյամ Սարոյան, 10 000 դրամ՝ Կոմիտաս, 20 000 դրամ՝ Հովհաննես Այվազովսկի, 50 000 դրամ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ։   Թե ինչու եւ ովքեր են եղել հենց այս առաջարկների հեղինակները, պարզ չէ, բայց այդ որոշումից հետո համացանցը հեղեղվեց քննադատություններով։ Մարդիկ իրավացիորեն քննարկում էին թղթադրամների «հերոսների» անցած ուղին, արժանիքները, կապը հայության ու Հայաստանի հետ։

Ոչ մեկին պարզ չեղավ, թե ինչու է Չարենցը փոխարինվում Սևակով, Թումանյանը՝ Վիլյամ Սարոյանով, Իսահակյանը՝ Կոմիտասով, Սարյանը՝ Այվազովսկիով։ Այսօր արդեն չենք էլ հիշում, որ դրամի ներդրման ժամանակ 50, 100, 500 դրամանոց թղթադրամներ կային, որոնց վրա Արամ Խաչատրյանի, Վիկտոր Համբարձումյանի, Ալեքսանդր Թամանյանի նկարներն էին։ Իսկ գուցե մոտեցո՞ւմն է սխալ՝ չէ՞ որ միշտ կարող է հարց ծագել՝ արժե՞ ռուս ծովանկարչի, ամերիկյան գրողի, սովետական շախմատիստի լուսանկարը զետեղել դրամի վրա։ Չէ՞ որ աշխարհն այլ ավանդույթներ ունի՝ պատմական գործիչների, թագավորների ու նախագահների լուսանկարներն է տեղադրում, և դա առանձնապես քննարկումների ու վեճերի տեղիք չի տալիս»։