Պահանջում ենք դադարեցնել Ադրբեջանի դեմ քայլերը․ Բաքուն իր հերթին է Ֆրանսիայի դեսպանին կանչել ԱԳՆ

Լուրեր

07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
Բոլորը

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնն այսօր կանչվել է երկրի ԱԳ նախարարություն։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում դեսպանին բողոք է փոխանցվել, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի նախօրեին և 29-րդ նստաշրջանի ընթացքում Ֆրանսիան, իբր, «թիրախավորել է Ադրբեջանի նախագահությանը»։

«Ընդգծվել է, որ անընդունելի է Ադրբեջանի կողմից կազմակերպված ՄԱԿ-ի այս հեղինակավոր միջոցառումը բոյկոտելու կոչերը, Ֆրանսիայի խրախուսումը բազմաթիվ պետությունների ղեկավարների՝ չմասնակցել միջոցառմանը, ինչպես նաև Ֆրանսիայի հատուկ ջանքերը COP29 համաժողովի մեկնարկին, որն անհիմն քննադատել է մեր նախագահությունը»,- ասվում է հայտարարությունում։

Բացի այդ, դեսպանի ուշադրությանն է ներկայացվել, որ «Ֆրանսիայի գործողությունները, որը լայնածավալ զինում է Հայաստանին, նպաստում է ռազմականացմանն ու ռևանշիզմին և հարված է խաղաղության գործընթացին»։

«Մենք պահանջում ենք, որ Ֆրանսիան դադարեցնի Ադրբեջանի դեմ ուղղված քայլերը, որոնք վտանգում են կարգավորման գործընթացը»,- նշվում է ԱԳՆ-ի հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փարիզում Ադրբեջանի դեսպանը կանչվել էր Ֆրանսիայի ԱԳՆ՝ Իլհամ Ալիևի հայտարարությունների պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի