180 հազար դոլար և 15 երգից ընդամենը 3-ը Երևանի մասին․ ինչի համար են ծախսվել հարկատուների գումարները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.12.2024 | 21:28
Իսրայելը ձգտում է կանխել Թեհրանի և Արևմուտքի միջև երկխոսությունը․ Իրանի նախագահ
03.12.2024 | 21:16
Հովիկ Աղազարյանին կհեռացնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից
03.12.2024 | 21:00
ՔՊ-ն ինքնասպանություն կգործի, եթե ԵՄ-ին անդամակցելու պրոցեսին կողմ քվեարկի, բայց գործնական քայլ չանելով ԵՏՄ-ում մնա․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.12.2024 | 20:58
Վարորդներ vs քաղաքապետարան. Երևանի տրանսպորտային համակարգում ճգնաժամ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.12.2024 | 20:49
ԱՄՆ-ը, ԵՄ-ն և ՄԱԿ-ը Սիրիայում ապաէսկալացիայի կոչ են անում
03.12.2024 | 20:32
Սիրիայում գործողությունների դեմ բողոքի ցույց Թուրքիայում․ առնվազն 50 ցուցարար է ձերբակալվել
03.12.2024 | 20:15
Փաշինյանի իշխանության նկատմամբ անցումային արդարադատություն անել՝ ՏԻՄ-երում իշխանազավթում է, կոռուպցիոն սկանդալներ․ Արմեն Խաչատրյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.12.2024 | 20:03
«Դժվար եմ ընդունել ինքս ինձ». անմատչելի և խտրական Երևանը՝ 17-ամյա Աշոտի աչքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.12.2024 | 19:57
Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»
03.12.2024 | 19:46
45 րոպե է՝ սպասում եմ. ինչ է կատարվում կանգառներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.12.2024 | 19:40
«Մթավարի»-ի տեղեկություններով` Ղարիբաշվիլին լքել է «Վրացական երազանք»-ը
03.12.2024 | 19:33
ՌԴ-ն ապստամբների հարձակումից հետո տարհանել է իր նավատորմը Սիրիայից
03.12.2024 | 19:18
Եթե վարորդները գնան աշխատանքի, ազատվածների հարցը կվերանայվի. ինչ են ասել վարորդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.12.2024 | 19:09
32 վարորդի են ազատել. մեր պահանջները գրավոր կներկայացնենք. ավտոբուսի վարորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.12.2024 | 19:00
ԱՄՆ-ն կուզի ՀՀ-ն իր դաշնակիցը լինի՝ ինչպիսին Իսրայելն է․ մեր իշխանությունը պատրաստ չէ դրան․ Արամայիս Աղաբեկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Nune Nune», «Ինձ մի սիրիր», «Ճկույթիկ», «Մաշինեն էկավ»․ այս և 11 այլ երգերի նորացված կատարումների ձայնագրման, ինչպես նաև 1 նոր երգի և տեսահոլովակի ստեղծման համար երևանցին վճարել է 180 հազար դոլար։ Գումարը հատկացրել է Երևանի քաղաքապետարանը՝ Էրեբունի-Երևան 2806-ամյակի տոնակատարությունների շրջանակում։

Factor.am-ը Երևանի քաղաքապետարանից ստացել է երգերի ցանկը և ուշագրավն այն է, որ 15 երգերից միայն երեքն է Երևանի մասին՝ «Ամեն բացվող առավոտ», «Երևան» և «Հեյ ջան, Երևան»։ Այնինչ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի ստորագրած կարգադրության մեջ նշված է՝ «Երևան քաղաքի 2024թ. տոնակատարություններին նվիրված 15 սիրված երգերի նորացված կատարումների ձայնագրությունների նպատակով»։

Քաղաքապետարանը շուրջ 70 միլիոն դրամ վճարել է 2013 թվականին հիմնադրված «Կոմբինատ փրոդաքշն» ՍՊԸ-ին։ Այս ընկերությունը պետական որևէ կառույցի ծառայություն մինչ այս չի մատուցել․ համենայն դեպս, պետգնումների «Armeps» համակարգում այդ մասին տեղեկություն չկա։ Սակայն ընկերության անունը պետգնումների կայքի որոնման բաժնում ճանաչելի է։

Ինչպե՞ս է ձայնագրությունների և երգի տեսահոլովակի ստեղծման համար ընտրվել մի ընկերություն, որը, ըստ պետական համակարգի տվյալների, պետգնումների չի մասնակցել Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Կոմբինատ փրոդաքշն» ՍՊԸ-ի տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանն է գրություն ներկայացրել՝ 2024թ. տոնակատարությունների շրջանակում 15 երգերի նորացված կատարումների ձայնագրության, ինչպես նաև մեկ նոր երգի տեսահոլովակ նկարահանելու առաջարկով: Քաղաքապետարանն էլ չի մերժել առաջարկը․  օգոստոսի 2-ին այդ ընկերության և քաղաքապետարանի միջև կնքվել է դրամաշնորհի պայմանագիր, որով նախատեսվում է 15 երգերի գործիքավորում, կատարողների ընտրություն, ձայնագրում, միքսինգ, մասթերինգ և նոր հեղինակային երգի ստեղծում։ Եվ այս ամբողջի համար՝ շուրջ 180 հազար դոլար։

«Armeps»-ում, սակայն, այս պայմանագիրն էլ հրապարակված չէ, թեև կնքվել է ավելի քան երկու ամիս առաջ։ Նորացված կատարումները ևս դեռ չեն հրապարակվել։ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից փոխանցեցին՝ քանի որ դրամաշնորհի պայմանագիր է, պարտադիր պահանջ չկա այն հրապարակել պետգնումների կայքում։ Երևանի քաղաքապետարանի կայքէջում էլ միայն կարգադրությունն է հրապարակված։

Լիլիթ Մարտիրոսյանը Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ երգերի ձայնագրությունների մտահղացումը «Կոմբինատ փրոդաքշն» ընկերությանն է, և առաջարկը Երևանի քաղաքապետարանին արել են դեռ տարիներ առաջ․ 180 հազար դոլարն էլ, ըստ ընկերության տնօրենի, ամենևին թանկ չէ։

Ինչո՞ւ է երգերից միայն երեքը Երևանի մասին, ինչպե՞ս և ո՞վ է կատարել երգերի ընտրությունը․ Մարտիրոսյանն այս հարցադրումներին հստակ չի պատասխանել, միայն նշել է, որ նախագծում ընդգրկված են նաև երգեր, որոնք տարիներ շարունակ հնչել են մայրաքաղաքի տարբեր վայրերում և սիրված են ժողովրդի կողմից։

Ի դեպ, «Կոմբինատ Փրոդաքշն» ՍՊԸ-ն մի քանի անգամ արգելանքի տակ է եղել․ 2022-2024-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն ընկերությունից 220 հազարից մինչև 915 հազար դրամ է բռնագանձել։

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամում առկա տվյալների համաձայն էլ՝ 2022-2024-ին ընկերությունը դրոշմանիշային պարտադիր վճարները չի իրականացրել։

«Կոմբինատ Փրոդաքշն» ՍՊԸ-ի տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը մասնակցություն ունի նաև մի քանի այլ ընկերություններում։ Դրանցից հանրությանն առավել հայտնի է «Շարմ Հոլդինգ» ընկերությունը, որտեղ նա գործադիր մարմնի ղեկավար է։ «Շարմ Հոլդինգ»-ի 50% բաժնեմասի սեփականատերը Ռուբեն Ջաղինյանն է, 25-ական տոկոս բաժնեմասեր ունեն Կարեն Ղազարյանը և Հրանտ Թոխատյանը։

Ջաղինյանի հետ, հիշեցնենք, փոխկապակցված է նաև աղմուկ հանած «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը, որը կառավարական տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար առանց որևէ մրցակցության բազմամիլիոնանոց ծրագրեր է շահել։ «Ֆակտորի փրոդաքշն»-ի հիմնադիրներն են Վազգեն Պողոսյանը և Ռուդիկ Տեր-Գալստյանը, որոնք աշխատել են «Շարմ հոլդինգ» ՍՊԸ-ում, և Հանրային հեռուստաընկերությունում, երբ խորհրդի նախագահը Ռուբեն Ջաղինյանն էր։

Ի դեպ, ուշագրավ է, որ Էրեբունի-Երևան 2806-ամյակի եզրափակիչ համերգի կազմակերպիչը «Ֆակտորի փրոդաքշն»-ն էր։ Այդ համերգի ժամանակ 15 երգերի մի մասը հնչել է, իսկ թե երբ կհրապարակվեն մյուսները, Երևանի քաղաքապետարանից հստակ պատասխան չունեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան