Թեհրանը Շվեյցարիայի դեսպանատան միջոցով ԱՄՆ-ին նախազգուշական ուղերձ է փոխանցել․ Իրանի ԱԳ նախարար

Լուրեր

07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
Բոլորը

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երեկ երեկոյան Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատան միջոցով նախազգուշական հաղորդագրություն է ուղարկվել ԱՄՆ-ին, գրում է իրանական Mehr գործակալությունը։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարձակում սկսելուց առաջ, նա ասել է․ «Ոչ, ես չեմ հաստատում։ Առաջին՝ ուղերձների փոխանակումը չի նշանակում համակարգում։ Ոչ մի հաղորդագրություն չի փոխանակվել, բայց տրամաբանորեն հարձակումից հետո անհրաժեշտ էր մեր զգուշացումները տալ բոլոր կողմերին, այդ թվում՝ ամերիկացիներին, և դա արվել է»։

Արաղչին նշել է, որ դա իրականացվել է Շվեյցարիայի դեսպանատան միջոցով։

«Նախազգուշացումը, որը ես նշեցի, երեկ երեկոյան, տրվել է Շվեյցարիայի դեսպանատանը՝ ամերիկացիներին փոխանցելու համար, և գլխավոր կետն այն է, որ դա մեր պաշտպանական գործողությունն է, մեր պաշտպանվելու իրավունքը, և մեր գործողությունն իրականացվեց։ Մենք մտադիր չենք շարունակել, քանի դեռ մյուս կողմերը չեն պատասխանել»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը։

Նա նաև հավելել է, որ այդ ուղերձում Իրանը նաև ԱՄՆ-ին զգուշացրել է չմիջատել, հակառակ դեպքում, նրանք կբախվեն Թեհրանից ավելի կոշտ պատասխանի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի