Ո՛չ պարեկ կար, ո՛չ շտապ օգնություն․ Երևանում դարձյալ շենք են քանդել առանց իրազեկման. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
Բոլորը

Երևանի Պարույր Սևակ 5/1 հասցեի հարևանությամբ ապրողները երեկ դարձյալ սթրեսի են ենթարկվել․ բարձրահարկ շենքի քանդման աշխատանքներ են իրականացվել և նորից՝ առանց բնակիչներին ու պատկան մարմիններին իրազեկելու։ Քաղաքացիներն աշխատանքների մասին իմացել են, երբ շինարարական ընկերությունը փակել է ճանապարհի երթևեկելի հատվածն ու շինհրապարակում քանդման աշխատանքներ սկսել։

«Ոչ մի պետական կառույց գոյություն չուներ, ո՛չ պարեկ կար, ո՛չ ԱԻՆ, ո՛չ շտապ օգնություն։ Փաստացի շենքը 30-ից 40 մետր բարձրություն ուներ, կարող էր ընկնել՝ որտեղ պատահի»,- ասում է տարածքի բնակիչներից մեկը։

Շենքը քանդել են ճոպանների միջոցով, քանի որ դեռ առաջին քանդման ժամանակ քաղաքապետարանը թույլտվություն չէր տվել պայթեցման եղանակով աշխատանքներ իրականացնելու։ Մոտ երկու շաբաթ առաջ ճոպանների միջոցով քանդվել էր բազմահարկ շենքի մի հատվածը, ընկերությունն այն ժամանակ էլ չէր տեղեկացրել նախատեսվող ապամոնտաժման աշխատանքների մասին։ Շենքի անսպասելի փլուզումը խուճապ էր առաջացրել բնակիչների շրջանում։

Քաղաքապետարանից ասում են՝ շինարարական ընկերությունը պատասխանատվության կենթարկվի ինչպես երկու շաբաթ առաջվա, այնպես էլ երեկվա առանց իրազեկման քանդման աշխատանքների համար։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Factor TV-ին հայտնեց, որ երկու դեպքում էլ վարչական իրավախախտումը նախատեսում է 750 հազարից մինչև 1,5 մլն դրամի տույժ։ Տուգանքի վերջնական չափը որոշված չէ․ թե՛ նախկին, թե՛ նոր արձանագրությունների դեպքերում դեռևս նիստ չի կայացել։ 

Բացի ցնցումներն ու անակնկալի գալը՝ քանդման աշխատանքների ժամանակ տարածքի բնակիչներին անհանգստացրել է նաև փոշու հսկայական ամպը։ Եվ չնայած Հիդրոօդերութաբանության և մոնիթորինգի կենտրոնն ամեն շաբաթ հայտնում է տարբեր վարչական շրջաններում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցման մասին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը համոզված է՝ մայրաքաղաքում օդի որակն այնքան էլ վատ չէ։

Տարածքը պատկանում է «ԿԱՄ Դեվելոփմենթս» ՍՊԸ-ին, իսկ շենքի քանդման աշխատանքներ կատարող ընկերությունը «Նորտեխշին» ՍՊԸ-ն է, որոնց հետ կապ հաստատել չհաջողվեց։

Factor TV-ի նկարահանման ժամանակ շինհրապարակում մաքրման աշխատանքներ էին կատարվում առանց ջրցան մեքենաների, ինչի հետևանքով տարածքը կրկին փոշով էր պատվում։ Փորձեցինք տեղում աշխատողներից հասկանալ, թե ինչու բնակիչներին չեն իրազեկել նախատեսվող աշխատանքների մասին, սակայն նրանք խուսափեցին պատասխանել մեր հարցերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան