Այս ուսումնական տարին ազդարարում ենք մշակութային կրթության տարի. ԿԳՄՍ նախարարի ուղերձը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.03.2026 | 01:10
Իրանը հերքում է այաթոլլա Ալի Խամենեիի սպանության մասին լուրերը
01.03.2026 | 00:05
Խամենեիի դին հայտնաբերվել է. Reuters
28.02.2026 | 23:45
Նեթանյահու․ Կան նշաններ, որ Խամենեին մահացած է
28.02.2026 | 22:10
Լամին Յամալն առաջին հեթ-տրիկն է գրանցել կարիերայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.02.2026 | 21:45
Տիգրան Բարսեղյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.02.2026 | 20:49
Հայաստանը կաջակցի ՀՀ տարածքով Կանադայի քաղաքացիների տարհանմանը
28.02.2026 | 20:00
ՇՄՆ-ն ու Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտը համագործակցության հուշագիր են ստորագրել
28.02.2026 | 19:54
Պետք է դադարեցնել Սահմանադրությունը մեկ մարդու համար փոխելու արատավոր պրակտիկան. Արման Թաթոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.02.2026 | 19:35
Համացանցում Բուրջ Խալիֆայի մերձակայքում պայթյունների կադրեր են հրապարակվում
28.02.2026 | 19:21
Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան դատապարտել են Իրանի հարվածները Մերձավոր Արևելքի երկրներին
28.02.2026 | 19:04
ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին. Քուվեյթում ՀՀ դեսպանատուն
28.02.2026 | 19:00
Մենք ստամոքսային հասարակություն ենք, խանութների թվին նայե՛ք, ստամոքսային գրքեր ենք սիրում. Արամ Ավետիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.02.2026 | 19:00
Մատակարարները դադարեցնում են Հորմուզի նեղուցով փոխադրումները Իրանի վրա հարձակման պատճառով
28.02.2026 | 18:45
Ըստ իսրայելական ԶԼՄ-ի՝ «աճում են նշանները, որ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է»
28.02.2026 | 18:26
Հայաստան ժամանած Ֆրանսիսկո Ֆիլիոն հյուրընկալվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ:

«Սիրելի՛ սովորողներ, ես գտնվում եմ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, ինչն ամենևին պատահական չէ։

Այս ուսումնական տարին ազդարարում ենք մշակութային կրթության տարի՝ այն նշանավորելով բազմաթիվ միջոցառումներով, մրցույթներով ու ցուցահանդեսներով:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, ինչպես և մեր մյուս թանգարանները, նաև թատրոնները, համերգասրահները, արգելոց-թանգարանները, լինելու են դպրոցականների այցելության, նախագծային ուսուցման միջոցով տեղում գրականությունն ու պատմությունը նոր անկյան տակ բացահայտելու, սովորելու և իմաստավորելու վայրերից մեկը:

Հենց այս միջավայրում է, որ զարգանում են մեր ինքնուրույն միտքը, քննադատական մտածելակերպը, ձևավորվում ենք մենք՝ որպես քաղաքացի՝ մեր արժեքներով ու դիրքորոշումներով:

Մշակույթն ու արվեստն են, որ բացում են մեր երևակայության սահմանները, թույլ տալիս երազել, ձևակերպել մեր երազանքներն ու գնալ դրանց հետևից: Կրթություն-մշակույթ ամուր կապը ձևավորելու ենք առաջին դասից մինչև ավարտական վերջին դաս՝ նորովի զարգացնելով նաև միջոցառումների անցկացման մշակույթը դպրոցներում:

Այս տարվանից տասներորդ դասարանում կսկսենք ուսումնասիրել «Արվեստ» առարկան, որը Հանրակրթության նոր չափորոշչի կարևոր բաղադրիչներից է, և անկախ մասնագիտական կողմնորոշումից՝ օգնելու է լինել նախաձեռնող և ստեղծագործող։

Նախատեսում ենք ունենալ Արվեստի օր, որտեղ դպրոցները կներկայացնեն իրենց մշակութային կրթության նախագծերը, իրականացնելու ենք կրթամշակութային նախագծերի մրցույթ, թատերական շաբաթ, թանգարանային օրեր: Բոլոր մարզերում և Երևանում կիրականացնենք մշակութային էքսպոներ, որտեղ մեր մշակութային հաստատությունները հանդես կգան իրենց տաղավարներով, իրենց խաղացանկերի և ցուցադրությունների ներկայացմամբ՝ իրազեկելով դրանց մասին դպրոցականներին, ծնողներին և ուսուցիչներին։ Կիրականացվեն ուսուցիչների և մշակութային հաստատությունների աշխատակիցների համատեղ վերապատրաստումներ: Աշխատելու ենք հետադարձ կապի ակտիվ ռեժիմով՝ կիրառելով շփման տարբեր հարթակներ:

Դե իսկ սեպտեմբերի 21-ին՝ մեր պետության Անկախության օրը, ականատես կլինենք Հայաստանի պատմության թանգարանում մի շատ կարևոր ցուցադրության բացման՝ «Անահիտից Մարիամ․ Մայր Աստվածություն» խորագրով, որտեղ հնարավորություն կունենանք դիտելու եզակի նմուշներ, այդ թվում՝ Բրիտանական թանգարանից մեզ այցելող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը։ Վստահ եմ՝ ցուցադրության վեց ամիսներին յուրաքանչյուրդ հնարավորություն կունենա այցելելու թանգարան։

Սիրելի՛ ուսուցիչներ, դասախոսներ, ինչպես նախընթաց տարիներին, այս ուսումնական տարին ևս մեկնարկում ենք շարունակական բարեփոխումների ընթացքով՝ ամրացող համոզմամբ, որ զարգացման ամենաուղիղ ճանապարհը որակյալ կրթությունն է:

Բարեփոխումներն իրականացվում են թե՛ բովանդակային, թե՛ ենթակառուցվածքային մակարդակներում. կառուցվում, վերակառուցվում, նոր գույքով և սարքավորումներով են հագեցվում մեր դպրոցներն ու մանկապարտեզները, քոլեջներն ու ուսումնարանները, արդեն պատրաստ է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը, որն հետագա տարիներին իրագործվելու է՝ դառնալով գիտակրթական նոր միջավայր, որտեղ կսահմանվեն բարձրագույն կրթության նոր չափանիշներ և նշաձողեր:

Հանրակրթության պետական չափորոշիչն այս ուսումնական տարում գործելու է արդեն 7 դասարաններում, գրեթե բոլոր առարկաների համար տպագրվել են նոր դասագրքեր, փոխվել է ավարտական քննությունների ձևաչափը, մանկավարժներին շարունակաբար խրախուսելու, կարողությունները զարգացնելու մեխանիզմներ են մշակվել, ուսանողներին, երիտասարդ գիտնականներին տրվել են նոր հնարավորություններ՝ շնորհիվ այն բարեփոխումների, որոնք ակտիվորեն իրականացվում են: Բարեփոխումների ճանապարհը դյուրին չէ. այս փուլում մենք անցնում ենք խոչընդոտներով լի ճանապարհ և որևէ հաջողություն չէինք գրանցի առանց մեր ուսուցիչների, աշակերտների ու նրանց ծնողների, ուսանողների և դասախոսների, մեր գիտնականների և բուհական կառույցների անմիջական աջակցության:

Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ ջանքի ու նվիրումի համար:

Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին և առաջին կուրսեցիներին, որոնց համար ուսումնական տարին նաև կյանքի նոր փուլի սկիզբ է:

Սովորելն ու ուսումնասիրելը աշխարհի ամենահետաքրքիր զբաղմունքներից են. սովորե՛ք հաճույքով, դժվար հարցեր տալով, պրպտելով, սխալվելով ու սխալներից հետո ճիշտը գտնելով։

Շնորհավոր Սեպտեմբերի մեկ»,- ասված է ուղերձում։