Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր չէ խաղաղության պայմանագիր կնքել, քանի դեռ ՀՀ Սահմանադրությունը չի փոխվել

Լուրեր

06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի հետ խաղաղ բանակցություններում զգալի առաջընթաց կա։ Այս մասին  հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ ելույթ ունենալով ամերիկյան Հադսոն ինստիտուտում առցանց սեմինարի ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։ Մենք երբեք այսքան մոտ չենք եղել: Այժմ երկու երկրներն էլ ունեն պատմական հնարավորություն վերջնականապես փակելու թշնամության այս գլուխը, փոխել իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում և այն դարձնել բարիդրացիության, կայունության և խաղաղության վայր։ Ինչպես գիտեք, այս գործընթացը շարունակվում է արդեն երկար ժամանակ։ Մենք ունեցել ենք գրեթե երեք տասնամյակի միջնորդություն, բայց անցյալ դեկտեմբերի դրությամբ երկու երկրներն էլ որոշեցին, որ բանակցությունները շարունակելու և ավարտին հասցնելու ամենաարդյունավետ և ամենահեռանկարային ձևաչափը երկկողմանի ուղղակի ձևաչափն է։ Եվ այդ ժամանակից ի վեր եղել են որոշ նշանակալի ձեռքբերումներ, այդ թվում՝ վստահության ամրապնդման առումով»,- ասել է Ալիևի ներկայացուցիչը։

Ըստ Ամիրբեովի՝ եթե նայենք խաղաղության համաձայնագրի տեքստին, որը դրված է բանակցությունների սեղանին, ապա կողմերը շատ մոտ են դրա ավարտին։

«Ադրբեջանը մտադիր է անել հնարավոր ամեն բան՝ արդարացնելու ողջ միջազգային հանրության ակնկալիքները, ինչպես նաև մեկընդմիշտ լուծելու այն հարցը, որն ընկած  է այս հակամարտության հիմքում, այն է՝ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի «տարածքային պահանջների» հարցը։ Ուստի՝ մենք հուսով ենք, որ մնացած դժվարությունները կարճ ժամանակահատվածում պատշաճ կերպով կլուծվեն, և մենք կկարողանանք հասնել  հուսալի, կայուն և անշրջելի խաղաղության»,-նշել է Ամիրբեկովը։

Խոսելով խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետների մասին՝ նա ասել , որ ժամանակն անվանելը տեղին չէ։

«Սա մեծապես կախված կլինի հայկական կողմի կարողությունից և պատրաստակամությունից՝ վերացնելու խաղաղության համաձայնագրի ավարտին մնացած միակ խոչընդոտը, այն է՝ Սահմանադրությամբ ամրագրված Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Ինչպես արդեն նշվել է, խաղաղության համաձայնագրի տեքստի մեծ մասը համաձայնեցված է։ Մնացած բոլոր հարցերն իրագործելի են, բայց մենք չենք կարող ավելի հեռուն գնալ և խաղաղության պայմանագիր կնքել՝ աչք փակելով այս հակամարտության բուն էկզիստենցիալ պատճառի, այն է՝ Հայաստանի Սահմանադրության տարածքային պահանջների վրա։ Ուստի՝ որքան շուտ լուծվի այդ հարցը, այնքան շուտ վերջնական որոշման կհանգենք»,- ասել է Ալիևի ներկայացուցիչը։