Թուրքիան վերսկսել է Իրաք էլեկտրաէներգիայի արտահանումը
Քաղաքականություն
22.07.2024 | 21:43Թուրքիան վերսկսում է Իրաք էլեկտրաէներգիայի արտահանումը։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է երկրի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բայրաքթարը։
«Երեկվանից մենք վերսկսեցինք էլեկտրաէներգիայի արտահանումը մեր հարևան Իրաք, որի հետ «Զարգացման ուղի» նախագծով կնպաստենք մեր տարածաշրջանի բարգավաճմանն ու խաղաղությանը»,-նշել է Բայրաքթարը։
Թուրքիայում գործող 400 կՎտ էլեկտրահաղորդման գծով Իրաք կմատակարարվի մոտ 300 մՎտ էլեկտրաէներգիա։